Օռած քարի ազատագրումը առաջնահերթ խնդիր էր դարձել

Spread the love

Օռած քարի ազատագրումը առաջնահերթ խնդիր էր դարձել

Ուղիղ 22 տարի է անցել այն օրվանից, ինչ Օռած քար կոչվող վայրը մաքրվեց թշնամուց: Գեղանուշն, հարակից գյուղերն ու Կապանը սկսեցին փոքր ինչ շունչ քաշել օրեր շարունակ չդադարող հրետակոծություններից: Տարիներ են անցել, բայց հուշերն ու ցավը իրենց մոռանալ չեն տվել: Գեղանուշցիներն այսօրվա պես են հիշում պատերազմի տարիները: Օռած քարից թշնամու մաքրումը առաջնահերթ խնդիր էր դարձել,- ասում է գեղանուշցի Անուշավան Զախարյանը:

Օռած քարի ազատագրումը առաջնահերթ խնդիր էր դարձել

Պայքարելու և տարացքն ազատագրելու պահանջնւ ու ցանկությունը բոլորին էր պատել: Գեղանուշի գյուղապետ Իվան Կոստանդյանը այդ տարիներին ամնաերիտասարդներից էր, որ մասնակցեց գործողությանը: Պայքարում էին անձնվիրաբար: Հենակետերը հսկում օր ու գիշեր, անգամ սոված ու ծարավ վիճակում: Բայց դիմացան ու հաղթեցին: Գիտակցում էինք, որ մեր հողի ու ջրի համար ենք պայքարում, ոչ թե ուրիշինը էինք ուզում գրավել, այլ մեր պահել ,- ասում է նախկին զինվորը:

Օռած քարի ազատագրումը առաջնահերթ խնդիր էր դարձել

Պայքարում էին բոլորը. մեծից փոքր, ով ինչպես կարող էր: Զենքով էին փոխարինում ամեն ինչ: Գեղանկարիչ Հրանտ Էլչյանն էլ մյուսների նման վայր դրեց վրձինը ու զենք վերցրեց:

Օռած քարի ազատագրումը առաջնահերթ խնդիր էր դարձել

Մարտական գործողություններն իրականացնելիս ցավոք հնարավոր չեղավ խուսափել զոհերից: Տղաներն ընկան հերոսի մահով: Զոհվեցին, բայց չմոռացվեցին: Պայքարեցին հանուն մի նպատակի՝ ապրել ազատ, շենացնել հայրական տունը: Սա մեր հողն է: Հարկ եղած դեպքում նորից զենք կվերցննեք: Այստեղ ծնվել ենք, այստեղ էլ պետք է ապրենք,- ասում են ազատամարտիկները:

Լիլիթ Գևորգյան