Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Spread the love

Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Գեղանուշի համայնքի դպրոցի աշակարտների երազանքը վերջապես իրականություն դարձավ: Այսուհետ նրանք էլ հնարավորություն կունենան օգտվելու նորագված ու գեղեցիկ ձևավորված ճաշարանից: Իսկ պատերին գրված խորհուրդներն էլ կօգնեն ճիշտ սնվել: Նախքան ճաշարանի գործարկումը Տեր Վահան քահանա Հեբոյանը օրհնեց 3 հիմնական բարիքները:

Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Պայմանները թույլ չեն տալիս դպրոցում իրականացնել տաք սնունդ ծրագիրը: Ճաշարան ունենանլու մտահաղացումը աշակերտական խորհրդինն էր: Նախաձեռնեցին ու գործի անցան,- ասում է դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Դիմեցին կրթօջախին շատ անգամ աջակցած կառույցներին: Օգնությունն էլ չուշացավ:

Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Դպրոցներին ու մանակապարտեզներին օգնելը մեզ համար առաջնահերթ խնդիր է, ,- աոում է ԴՓՄԿ Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, միշտ պետք է աջակցենք և երեխաների կողքին լինենք: Նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծենք:
Առողջ սնունդը կարևոր պայման է աշակերտների համար,- կարծում է ընկերության տնօրենը: Հիշելով իր դպրոցական տարիները, ավելացնում է. «Լավ պայմաններում սնվելը ևս խրախուսման միջոց է»:

Ընկերությունը նաև ամանորի կապակցությամբ 500 հազար դրամ նվիրեց դպրոցին: Նորոգված ճաշարանն էլ անհարժեշտ գույքով ապահովելու խնդիրը լուծվեց մի շարք կառույցների և անհատների օգնությամբ:

Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Նորոգված ճաշարանում առաջին հյուրասիությունը կազմակերպվել էր հենց աջակիցների համար: Դպրոցի տնօրենը շնորհակալգրեր հանձնեց նրանց, իսկ աշակերտները իրենց իսկ ձեռքով պատրաստած հուշանվերները: Հյուրերը այցելեցին նաև Արցախյան գոյամարտում զոհված տղաների հուշաքարին, եղան Գեղանուշի Սբ. Հռիփսիմե եկեղեցում: Գեղանուշցիները նրանց չէին կարող ճանապարհել առանց հյուրասիրությքան: Երգն ու երաժշտությունը, առատ սեղանները, երեկոյան խարույկը գյուղի կենտրոնական փողոցում հյուրերին էին սպասում:

Գեղանուշի դպրոցականները նորոգված ճաշարան ունեցան

Լիլիթ Գևորգյան