Համայնքային ծառայողները հերթական ատեստավորումն են անցնում

Spread the love

Համայնքային ծառայողները հերթական  ատեստավորումն են անցնում

Կապանի քաղաքապետարանում անցկացվեց համայնքային ծառայողների հերթական ատեստավորումը: 12 համանքային ծառայողներից ներկա էին 11-ը: Մասնակցում էին քաղաքաշինության, վարչաիրավական, ծրագրերի և արտաքին կապերի, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների աշխաակիցները: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ:
Համայնքային ծառայողները հերթական  ատեստավորումն են անցնում

Ատեստավորումը անցկացվում էր բանավոր կարգով: Քանի որ մասնակիցները ունեն իրենց զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր դասային աստիճան, 3 տարի անընդմեջ զբաղեցրել են միևնույն պաշտոնը, կատարվեց փաստաթղթային ատեստավորում: Ըստ համայնքային ծառայության մասին օրենքի այն իրականացվում է 3 տարին մեկ: Նման ատեստավորումները պարտադիր են: Թվով 8-րդ ատեստավորումն եմ անցնում և ամեն անգամ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան,- ասում է ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը:

Մասնակիցները կարևորում են նման ատեստավորումների անցկացումը: Վերջիններիս խոսքով նախքան ատեստավորումը անցնում են վերապատրաստման դասընթացներ, որոնք նպաստում են աշխատանքների արդյունավետությանը:

Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի դարձավ, որ բոլոր 11 համայնքային ծառայողներն էլ համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին:

Լիլիթ Գևորգյան