Գիտելիքների ստուգատես համար 2 ավագ դպրոցում

Spread the love
Գիտելիքների ստուգատես համար 2 ավագ դպրոցում

Հանրակրթական դպրոցներում սկսվել է աշակերտների գիտելիքների ստուգատեսը: Կապանի համար 2 ավագ դպրոցում ըստ ժամանակացույցի 13 առարկաներից հերթով անցկացվում են օլիպիադաներ: Գրասեղանների մոտ աշխատող երեխաները հայոց պատմությունից են ստուգում իրենց գիտելիքները: Առարկան 3 տասնյակից ավելի աշակերտների է համախմբել:
11-րդ դասարանցի Զարինեին 1 ժամն էլ բավարար էր հարցաշարը լրացնելու համար :Ասում է գերազանց չի աշխատել ,եղել են առաջադրանքներ, որոնք բաց է թողել : Հայոց պատմությունը թվով 3-րդ առարկան էր, որի օլիպիադային մասնակցեց:
Հացաշարը դպրոցական փուլի համար մատչելի են կազմվել. հաշվի է առնվել երեխաների գիտելիքների մակարդակը ,-ասում է հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Մագդա Միրզոյանը: Հույս ունի, որ այս տարի իրենց դպրոցի աշակերտներին կհաջողվի հասնել հանրապետական փուլ և դիպլոմներով վերադառնալ:
Հանրապետական օլիպիադաների դպրոցական փուլին աշակերտները անհամբեր են սպասում: Կրթօջախի մթնոլորտն էլ փոխվում ասում Հայկ Հակոբյանը։Այս տարի հիմնականում երեխաները ակտիվ մասնակցություն են ապահովել հայոց լեզու և օտար լեզուներ առարկաներից:Կրթօջախում դեկտեմբերի 15-ին իր եզրագիծը կհատի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը աստղագիտություն առարկայով : Հունվար- փետրվար ամիսներին էլ էլետրոնային տարբերակով աշակերտները իրենց գիտելիքները կստուգեն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից։