Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ

Spread the love

Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ

Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ և հասարակության լիարժեք անդամներ, այս համոզմանն է թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Վարուժանը։ Փոքր ինչ ուշացումով հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել նաև այստեղ։ Այս անգամ էլ խնդիրների մասին հասարակությանը իրազեկելու գործը իրենց վրա էին վերցրել կրթօջախի աշակերտական խորհրդի իրավապաշտպան հանձնախմբի անդամները։

Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ

Երեխաները թվարկեցին հաշմանդամների խնդիրները, դիտեցին վավերագրական ֆիլմ։ 11 ամյա խուլ ու համր Էլենը խնդրի առաջ էր կանգնել։ Աղջնակը ցանկանում էր հաճախել սովորական դպրոց, իսկ ծնողները՝ ընդհակառակը։ Ի տարբերություն ընմկերների նա գործի է դնում իր կամքի ուժը, ամեն կերպ փորձում հայտնվել խոսողների միջավայրում։

Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ

Ֆիլմի ընտրությունը պատահական չէր,- ասում է պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Լիլիթ Առաքելյանը։ Սրանով ցանկացել ենք ցույց տալ առկա խնդիրը, իսկ լուծումը գտնել միասին։

Հաշմանդամները մեզնից մեկն են, մեզ իրավահավասար, սովորական մարդիկ

Ֆիլմի ցուցադրությունից հետո աշակերտները խոսեցին ներառական կրթության մասին, կազմակերպեցին քննարկում, հայտնեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

Լիլիթ Գևորգյան