Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Spread the love

Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Այս երեխաների գոռում-գոչյունները պատահական չէ։ Դրանք քաջալերման ու ոգևորման աղաղակներ են. քիչ հեռվում դասընկերներն են, ովքեր անհամբեր հայացքներով սպասում են, թե երբ կսկսվի մրցախաղը։ Այս դեպքում խոսքը Հայ ասպետ կրթադաստիարակչական հեռուստախաղի 13 դպրոցի միջդասարանական տարբերակի մասին է։ Թե՜ մասնակիցները, և թե՜ կազմակերպիչները փորձում էին նույնությամբ կիրառել հեռուստախաղի կանոնները։ Առաջինը ներկայացան 8-րդ դասարանցիները, ովքեր հանդես էին գալիս Գարեգին Նժդեհ անունը կրող թիմով։

Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Կարմիր թիմի մրցակիցը 9-րդ դասարանցիներն էին, որոնք ներկայացնում էին Տիգրան Մեծ թիմը։ Նշանավոր մարդիկ, գրականություն, բանահյուսություն, ռազմի և արվեստի պատմություն, աշխարհագրություն և այլ ոլորտներում աշակերտները չափեցին ուժերը։ Իսկ դպրոցի ուսուցչական անձնակազմից ընտրված փորձագետները իրենց գնահատականներով փորձում էին ապահովել առողջ մրցակցություն։

Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Համառ պայքարից հետո հայտնի դարձավ հաղթողը։ 217-189 հաշվով առաջ անցավ Գարեգին Նժդեհ թիմը։ Նման խաղ անցկացնելու նախաձեռնությունը վերջերս դպրոցում բացված Պատանի երկրապահ մանկապատանեկան ակումբի և պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանի նախաձեռնությունն էր,- ասում է դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը և նշում դրա կարևորությունը. նպաստում է երեխաների գիտելիքների հարստացմանը և հայրենասիրության բարձրացմանը։

Հայ ասպետ մրցախաղը թիվ 13 հիմնական դպրոցում

Չնայած դեռևս հեռուստահաղորդմանը մասնակցելու առաջարկություն չկա, բայց տնօրենը հույսը չի կորցնում, չի բացառում նաև, որ միգուցե հենց իրենք հանդես գան առաջարկությամբ։

Լիլիթ Գևորգյան