ՀԵՀ-ը պատրաստվում է Նոր տարվան

Spread the love
ՀԵՀ-ը պատրաստվում է Նոր տարվան

Արդեն 3 տարի է ինչ Սյունիքում գործում է ՀԵՀ: Այս տարվա ընթացքում կառույցը հացրել է բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ: Քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ. մարզային կենտրոնի համակարգող Հարությունյանի խոսքով բոլորն էլ ուղղված են եղել երիտասարդների ակտիվացմանը և համախմբմանը:

Կենտրոնը կազմակերպել է ինչպես մշակութային ու գիտական, այնպես էլ սպորտային միջոցառումներ: Մարզի երիտասարդները մասնակցել են Բազե 2014 համահայկական երիտասարդական հավաքին, կազմակերպել Կապանի օրվան ու Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումներ, իսկ ավագ դպրոցներում սեմինարներ: Ավանդույթ են դարձրել բոլոր միջոցառումները ավարտել կենտրոնի ազգային պարի ակումբի մասնակիցների ելույթներով:

ՀԵՀ-ը պատրաստվում է Նոր տարվան

Իսկ սեպտեմբերից սկսած հիմնադրամում անցկացվում են անգլերենի և կիթառի դասընթացներ: Երիտասարդությանը օտար լեզվին տիրապետելուն օգնում է հենց համակարգողը, իսկ կիթառի ուսուցման գործը իր վրա է վերցրել Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը: Դրան զուգահեռ այս օրերին կենտրոնում զբաղված են Նոր տարվա միջոցառումների նախապատրաստությամբ: Իսկ թե կոնկրետ ինչ կցուցադրվի. անակնկալ է,- ասում է Նվարդ Հարությունյանը:

Այս ընթացքում հասցրել ենք համագործակցել մարզի ուսումնական հաստատությունների, ՀԿ-ներ հետ, ասում են հիմնադրամի աշխատակիցները և վստահեցնում,-հաջորդ տարի ավելի կընդլայնենք համագործակցությունը:

Լիլիթ Գևորգյան