Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Spread the love

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Կապանի ԲԿ մանկական բաժանմունքի բակում հավաքված մարդիկ ոչ թե հիվանդներին տեսակցության եկած հարազատներ են, այլ բուժաշխատողներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Տարիներ առաջ բարեգործների ֆինանսավորմամբ հիմնանորոգված մասնաշենքը այս անգամ էլ հայտնվեց մեկ այլ բարերարի ուշադրության կենտրոնում: Այսուհետ նոր վերանորոգված հիվանդասենյակներում իրենց տեղը կգտնեն նաև բրիտանահայ բարերարի նվերները, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն հիվանդների առօրյան։ Առաջին բարեգործությունն է սա։ Պատահական չէ, որ որոշեցի օգնել, այս կերպ հարազատներիս կամքն եմ կատարում,- ասում է բարերար Կարո Պերպերիանը։
«Հորեղբայրս երբ որ մահացավ, գրած էր, որ Հայաստան օգնեմ։ Իմ մեծ պապան և մեծ մաման ուզեց, երբ որ մեռնի օգնենք հայերուն»։

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Հայրենակիցներին օգնելու զանկությունը Կարոյի մոտ մեկ տարի առաջ էր մտահաղացել։ Հանդիպելով ընկերներից մեկին, լսել էր նրա խորհուրդն ու շտապել օգնության ձետք մեկնել՝ նոր էլեկտրատեխնիկա, մահճակալներ ու անկողնային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր նվիրելով բուժհաստատությանը։

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Աջողջապահական խնդիրներին քաջատեղյակ Սուսաննան այն մարդն էր, ով բարերարին առաջարկեց օգնել ոչ թե մայրաքաղաքի հիվանդանոցի, այլ մարզի։ Կարոյի կողմից միակ պահանջը այն էր, որ այն ուղղված լինի երեխաների առողջության բարելավմանը,- ասում է առաջարկության հեղինակը։

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Մինչ բժշկակական կենտրոնի աշխատակիցները սեղանի շուրջ բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքեր էին հղում բարերարին, Էլեկտրատեխնիկայի մասնագետները առանց ժամանակ կորցնելու անցել էին աշխատանքի։ Հին գազօջախն ու սառնարանը առաջինը իրենց տեղը զիչեցին նոր էլեկտրատեխնիկային։ Մանկական պահարանները ևս կարճ ժամանակում հայտնվեցին իրենց տեղերում։

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի խոսքով շենքային պայմանների բարելավումից հետո նպատակ էին դրել մտածել հարմարավետության մասին, ինչը հաջողությամբ պսակվեց բարերարի շնորհիվ։ Մետ 8 մլն դրամի ներդրում է կատարվել Պերպերիան ընտանիքի կողմից,-նշեց կենտրոնի տնօրենը։ Իսկ թե ում կողմից է եղել իրերի ընտրութունը տնօրենը կես կատակ, կես լուրջ պատասխանեց։
» Հին խոսք կար. Իդեան մեզնից, գումարը իրենցից»։

Բարեգործություն Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին

Թող պայմանները հարմարավետ լինեն, իսկ երեխաները հազվադեպ այցելեն բաժանմունք. սա բոլորի ցանկությունն է։

Լիլիթ Գևորգյան