Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրենի և մի շարք անձանց նկատմաբ

Spread the love
Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի տնօրենի և  մի շարք անձանց նկատմաբ

Դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց <<Սիսիանի լրատու>> ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի, նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանի, նույն քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական նիստը։ Նախքան դատաքննությունը սկսվելը մեղադրյալ Աշոտ Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, հանդես եկավ միջնորդությամբ իր մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանի որ, ըստ նրա, խախտվել են քրեական դատավարության կարևոր 3 սկզբունքները։

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի տնօրենի և  մի շարք անձանց նկատմաբ

Մեղադրող կողմը չհամաձայնեց հնչած կարծիքին։ Նրա խոսքով քրեական գործը քննվել է շուրջ մեկ տարի, ինչը նշանակում է կատարվել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում կայացվել է մեղադրական եզրակացություն։

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի տնօրենի և  մի շարք անձանց նկատմաբ

Դատարանի որոշմամբ միջնորդության լուծումը հետաձգվեց։

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի տնօրենի և  մի շարք անձանց նկատմաբ

Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները,որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Միջնորդությամբ հանդես եկավ նաև նրա պաշտպան Համլետ Դավթյանը։ Վերջինս ևս այն կարծիքին էր, որ նախաքննության մարմնի ոչ օրինաչափ գործողությունների արդյունքում առնվազն երկու անձ անհիմն կերպով նստած են ամբաստանյալի աթոռին։ Նա ևս միջնորդեց իր պաշտպանյալի մասով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը՝ կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22 տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը։

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի քաղաքապետի, "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի տնօրենի և  մի շարք անձանց նկատմաբ

Դատարանը պարզեց, որ համաներման 5-րդ մասի 1-ին կետը կիրառելի չէ, քանի որ նշված որոշման 9-րդ մասի 6-րդ կետի համաձայն` համաներումը չի կիրառվում այն անձանց վրա, որոնք հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը չեն հատուցել և որոշեց մերժեց միջնորդությունը։
Միջնորդություններին հաջորդեց 4 վկաների հարցաքննությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12։

Լիլիթ Գևորգյան