Ձմեռային զորակոչը կսկսվի հունվարից

Spread the love
Ձմեռային զորակոչը կսկսվի հունվարից

Մոտ մեկ ամսից կսկսվի ձմեռային զորակոչը։ Հունվարի 8-ից մինչև 31-ը ներառյալ հայոց բանակի շարքերը կհամալրվեն նոր զինծառայողներով։ Իսկ որոշ ծնողների մտահոգում է այն փաստը, որ 2 տարի առաջ հայոց բանակ զորակոչված իրենց որդիները մի փոքր ավել կծառայեն քան նախատեսվում է։
«Մենք պետք է զինվոր ունենաք համապատասխան հատվածներում մինչև հաջորդ զինվորը գա նրան փոխարինի»- ասաց Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը։

Մինչ ձմեռային զորակոչի մեկնարկը զինկոմիսարիատում վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում։ Դեռևս որոշ զինակոչիկներ գտնվում են բժշկական հաստատություններում և առողջական վիճակը գնահատող քննություն են հանձնում,- ասում է Կապանի զինկոմը։ Դրանից բացի փորձում են պատանիներին հոգեպես պատրաստել հայրենիքի պաշտպանությանը։

Ինչպես զինկոմը նշեց գնալով ավելանում են պայմանագրային զինծառայողները։ Իսկ այսօրվա զինվորը իր մարտունակությամբ ոչնչով չի զիջում տարիներ առաջ ռազմի դաշտում կռված մարտիկին։

Զինծառայողները փորձում են նաև օրինակ ծառայել երիտասարդներին։ Իրենց պարտքն են համարում պարբերաբար հիշել հայրենիքի համար հաշմանդամ դարձած իրենց զինակից ընկերներին։ Հաշմանդամների միջազգային օրը հենց նրանք կլինեն հաշմված, բայց ոչ մոռացված ընկերների հյուրերը։

Լիլիթ Գևորգյան