Կապանում սկսվել է ժամանակակից թվային գրադարանի շենքի շինարարությունը

Spread the love
Կապանում սկսվել է ժամանակակից թվային գրադարանի շենքի  շինարարությունը

«Նոր ստացված գրքեր» բովանդակությամբ ցուցանակն է միայն վկայում, որ ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ գրադարան է եղել: Հիմա շինհրապարակ է ՝ քարուքանդ մանրահատակով ու պատերով: Քիչ այն կողմ, դեռ խորհրդային տարիներին տեղադրված լուսամուտներն են , որոնք նույնպես քանդման ենթակա են:
Խունացած այս պատերը շինարարի ձեռք չեն տեսել տասնյակ տարիներ: Աշխեղը նշում է՝ անմխիթար պայմաններին էին: Հիմքից ամեն ինչ քանդում են, որից հետո արդեն նոր տարուց նոր թափով կսկսեն ներքին հարդարում կատարել:

Կապանում սկսվել է ժամանակակից թվային գրադարանի շենքի  շինարարությունը

Մարզկենտրոնի մշակույթի գլխավոր կենտրոնում գտնվող ակումբ-գրադարանը ամիսներ անց իր այցելուների կընդունի բոլորովին այլ պայմաններում: Կապանն էլ կունենա ժամանակակից թվային գրադարան տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակին:

Երիտասարդական ավյունով լցված ու ամենայն խստությամբ ամեն օր շինհրապարակում է տնօրեն Սվետլանա Գևորգյանը: Հետևում է իրականացվող աշխատանքներին ու իր դիտարկումները անում. ասում է՝ գոհ է ընթացքից
Շինարարությանը զուգահեռ գրադարանավարներն էլ իրենց հերթին անցել են գրքային ֆոնդի թվայնացմանը: Բոլոր գրքերը մուտքագրվում են համակարգիչ:Նոր տեխնոլոգիաների կիրառումը ընթերցողներին թույլ կտա տանը նստած տեղեկանալ գրադարանում իրենց անհրաժեշտ գիրքը կա, թե ոչ
Նորոգման աշխատանքների հետ կապված, բնականաբար, որոշակի փոփոխությունների ու տեղափոխությունների առաջ կանգեց գրադարանի անձնակազմը: Դժվարությունները հաղթահարել են ՝ 21 հազար գրքային ֆոնդն էլ պահեստավորել:

Կապանում սկսվել է ժամանակակից թվային գրադարանի շենքի  շինարարությունը

Կապանի մշակույթի կենտրոնում իսկական շինարարական եռուզեռ է: Կողք-կողքի տարբեր բրիգադներ գործի են անցել՝ մի դեպքում նոր տեսք հաղորդելով մշակույթի կենտրոնի ճակատային հատվածին , մյուս դեպքում էլ թվային գրադարան կառուցելով: Քաունթերփարթ ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության ու համայնքային բյուջեի համաֆինանսավորմամաբ է ստեղծվում գրադարանը 43 միլիոն դրամ կծախսվի:
ՆՄ