Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Spread the love
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

1988 թվականից դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հիվանդությունը արդեն մի քանի տասնամյակ է մարդկության համար իսկական չարիք է դարձել։

Ինչպես մասնագետներն են նշում այն առողջ մարդուն կարող է փոխանցվել ներարկիչների, սեռական հարաբերության, իչպես նաև հղի կնոջից պտղին։ Մինչ օրս հայտնաբերված չեն այնպիսի միջոցներ, որով հնարավոր լինի ամբողջովին բուժել հիվանդությունը, սակայն կարելի է կանխարգելել՝ բնակչության շրջանում բարձացնելով իրազեկվածության մակարդակը։

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Կարևորելով հասարակության տեղեկացվածությունը Հայկակական Կարմիր Խաչի ընկերության մարզային մասնաճյուղի աշխատակիցները թիվ 7 հիմնական դպրոցի 8 և 9 դասարանների աշակերտներին բուկլետներ բաժանեցին, պատասխանեցին հուզող հարցերին։ Դպրոցականների իրաղեկվածությունը ակնհայտ էր։

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով առավել հաճախ հիվանդանում են միջին տարիքային խմբերը։ Մեր երկրում հիվանդության տարածմանը խթանեց նաև միգրացիան, ասում է սեքսապաթոլոգ Ռոմա Սարգսյանը։ Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ շատ հաճախ պատահական սեռական կապերից առանց «նվերների» չէին վերադառնում, խնդիրներ ստեղծելով իրենց կանանց համար։ Ինչպես սեռաբան Գայանե Մովսիսյանը նշեց այս տարվա ընթացքում Կապանում ևս գրանցվել են հիվանդության հայտնաբերման դեպքեր։ Վարակվածները համապատասխան բուժում են ստանում մայրաքաղաքում։

Լիլիթ Գևորգյան