5-ամյա գործունեությունն է ամփոփել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Spread the love
5-ամյա գործունեությունն է ամփոփել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Սեղանին «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների ձեռքի աշխատանքներ են։ Իրեղեն ապացույցների մի փոքրիկ մասը միայն 5 տարվա գործունության։ Տոնական սեղանն էլ բացվել է հոբելյանի արթիվ։ Կանայք և ոչ միայն՝ հավաքվել են մեկ հարկի տակ ի մի բերելու կենտրոնի ձեռքբերումներն ու բացթողումները, կիսվելու իրենց հաջողություններով։

Հիմնվելով կանանց ունեցած ներուժին նախաձեռնողները անցած 5 տարիների ընթացքում մի շարք ծրագրեր են կյանքի կոչել։ Կազմակերպվել են դասընթացներ, որոնք էլ հնարավորություն են ընձեռել կանանց մրցունակ դառնալ աշխատաշուկայում՝ օրինակ կար ու ձևի, կավագործության, բիժուտերիայի պատրաստման, կվիլինգի, բատիկայի դասընթացների արդյունքում հինգ տասնյակից ավելի կանայք հնարավորությունն են ունցել իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել տարբեր ցուցահանդես –տոնավաճառներում։ Կենտրոնում իրականացվող բազմաբնույթ ծրագրերին իրենց մասնակցությունն են ունենում նաև կամավորները։

5-ամյա գործունեությունն է ամփոփել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը» հասարակական կազմակերպությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ։ 2014 թվականին հիմնական թիրախային ծրագրերը եղել են կարպետագործության և կավագործության դասընթացներ ,որոնց մասին ավելի մանրամասն ներկաները տեղեկություններ ստացան տեսահոլովակից։

Միջոցառման մասնակիցները իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին ու նաև հանդես եկան առաջարկություններով։ Շնորհավորական ու շնորհակալական խոսքեր հնչեցին գործընկեր կազմակերպությունների կողմից։

Կենտրոնն էլ իր հերթին շնորհակալագրեր էր նախատեսել աջակից գործընկերների համար։ « Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի» համար այսօր շարունակում է արդիական մնալ տարածքի խնդիրը։ Նախագահ Քրիստինե Սաղաթելյանը առաջնահերթ դա է ընդգծում։

5-ամյա գործունեությունն է ամփոփել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Եվ այսպես՝ 5 տարվա ընթացքում 17 ծրագիր, 54 աշխատատեղ, 3850 շահառուներ, որից 41 ընդունվել է աշխատանքի: Կենտրոնի տարեգրությունը դեռ շարունակվելու է ու այս թվերը կավելալան։ Ուրվագծելով 2015 թվականի անելիքները՝ նշում են առողջապահության ոլորտն է լինելու տեսադաշտում։
ՆՄ