Ազատամարտիկներին սեփական կենսագրության տեր լինելու կոչ է արել Սյունիքի մարզպետը

Spread the love
Ազատամարտիկներին սեփական կենսագրության տեր լինելու կոչ է արել  Սյունիքի մարզպետը

«Մենք ունեք, բավականին շատ տղերք, որ 88թվականից մասնակցեցին հայրենի գյուղի, հայրենի մարզի սահմանների պաշտպանությանը և ամենքն էլ իրենցավանդը ունեցան,բայց էսօր երևի, թե էտ տղաները կամ ընկճված են, կամ սոցիալական խնդիրներ ունեն, կամ ինչ-որ տեղ նեղացածություն ունեն» Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը այս կարծիքն է հայտնել Սուրիկ Խաչատրյանը ավելացնելով, որ ինքը որևէ մեկին չի մեղադրում։ Մարզի ղեկավարի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման նպատակն էր լսել նրանց հուզող խնդիրները և հնարավորություն սահամններում փորձել լուծում տալ։

«Հետադարձ հայացք նետելով ու վերհիշելով 17- 21 թվականների Սյունիքի պատմությունը մարզպետը այն ճակատագրական և պատմական համարեց։ Ճնշումներ այդ ժամանակներում էլ եղել են ցանկացել են Սյունիքը Արցախի օրինակով բռնի կերպով միացրել Ադրբեջանին ,սակայն սյունեցին չկոտրվեց ու կարողացավ պաշտպանել իր հայրենի հողը»,-ասում է։

88թվականին պատմությունը կարծես կրկնվեց և Սյունիքը այս անգամ ոչ միայն հայրենի սահմանները պաշտպանեց այլև օգնության հասավ Լեռնային Ղարաբաղին։ Դիմելով դահլիճում հավաքվածներին մարզպետն ասաց.«Ձեզանից շատերը ստիպված եղան թողնել տուն ու տեղ և մեկնել մարտի դաշտ։ Տարիներ անցել են, ռազմի դաշտից մնացել են միայն դառը հիշողություններ,իսկ արցախյան շարժման մասնակցության համապատասխան փաստաթղթեր շատերդ չունեք»։

Սեփական կենսագրության տերը լինելու կոչ արեց մարզպետը սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կռվել եք,սակայն, կարծես դուրս եք մնացել Կապանի երկրապահ կամավորականների միության շարքերից։ Ներկաները իրենց մտահոգություն հայտնեցին, մատնանշելով բոլոր այն խնդիրները, որոնց բախվել են մինչ այսօր նույն փաստաթղթերի ձեռքբերման հարցում։
«Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունն ապրում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում։ Աստված մի արասցե մեր բոլորիս անցած ճանապարհն ու փորձը կարող է պետք գալ մեր սահմանների պաշտպանության ուստի պետք է ավելի միասնական լինեք»,- հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը և առաջարկեց 88 թվականից մարտնչած ջոկատներից, սահմանապահ վաշտերի հրամանատարներից կազմված տարածաշրջանային խորհորդ ստեղծել, որն էլ կզբաղվի վերոհիշյալ խնդիրներով։
ՆՄ