Ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները Կապանի զինկոմիսարյատը հոկտեմբերի 1-ից է սկսել

Spread the love
Ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները Կապանի զինկոմիսարյատը հոկտեմբերի 1-ից է սկսել

«Չկա ավելի բարձր պատիվ, քան ծառայել հայրենիքին». Կապանի զինկոմիսարյատի մուտքին փակցված այս տողերը 18 ամյա պատանիներին, որոնք առաջիկայում պետք է համալրեն հայոց բանակի զինվորների շարքերը՝ հուշում են վստահված կարևոր պարտականության մասին։ Ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները զինկոմիսարյատում ամսվա սկզբից են մեկնարկել։ Տասնյակ պատանիներ արդեն տեղում անցնել են բժշկական հետազոտություն, մի մասը նաև հասցրել է մայրաքաղաքում ստուգվել։

Իրականացված բարեփոխումների արդյունքում զորակոչը եղանակային փոփոխություններ է կրել աշնանայինի և գարնանայինի փոխարեն արդեն մեկ տարի է ձմեռային և ամառային զորակոչեր են անցկացվում։ 12-ամյա կրթական համակարգին անցնելու արդյունքն է այդ փոփոխությունները ։

Զինկոմիսարյատը մինչև դեկտեմբեր կավարտի նախապատրաստական աշխատանքների փուլը ։ Թե քանի պատանիներ հունվարին կմեկնեն պաշտպանելու հայրենիքի սահմանները առայժմ հայտնի չէ։Լեոնիդ Գրիգորյանի խոսքով դեռ կան 18 տարին լրացած զինակոչիկներ, որոնք չեն ներկայացել զինկոմիսարյատ ու չեն անցել բժշկական հետազոտություն ։

1996 թվականի 2-րդ կիսամյակում ծնվածները, նախկինում տարեկետման իրավունքից օգտված պատանիները այս անգամ կզորակոչվեն բանակը։ Զորակոչիկների շարքերում նաև արտերկրում բնակվող և հայրենիք վերադարձած երիտասարդներ կան ։
Ըստ Լեոնիդ Գրիգորյանի նախկինում պարտադիր զինվորական ծառայությունից խոսափոխները ավելի շատ էին։
Այլընտրանքային ծառայողները այս զորակոչին չի եղել, նախանցածին 2 անցածին 1 երիտասարդներ են եղել, որոնք օրենքով սահմանված կարգով անցել են այլընտրաքային աշխատանքային ծառայության .36 ամիս տևողությամբ։
ՆՄ