2015թ. միջին կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Spread the love

2015թ. միջին կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Հայաստանում 2015թ. միջին կենսաթոշակը 36 հազարից կբարձրանա 41 հազար դրամի, խորհրդարանում հոկտեմբերի 28-ին հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2015թ. բյուջեի նախագիծը:

Նվազագույն աշխատավարձը 2015թ., ինչպես եւ կոնսաթոշակը, կբարձրանա 5 հազար դրամով՝ 50 հազարից դառնալով 55 հազար:

ԱՄՆ դոլարով հաշվարկելու դեպքում միջին կենսաթոշակի չափը կկազմի 100 դոլար, իսկ նվազագույն աշխատավարձը` 133 դոլար:

Երեխայի ծննդյան նպաստը նախկին մակարդակում է. առաջին եւ երկրորդ երեխայի համար` 50 հազար դրամ (122 դոլար), 3-րդ եւ 4-րդ երեխայի համար` 1 մլն դրամ, 5-րդի համար` 1,5 մլն դրամ (շուրջ 3650 դոլար):

Աղբյուրը՝ NEWS.am