Երեւանում ամուսինը դանակով սպանել է կնոջը

Spread the love

Երեւանում ամուսինը դանակով սպանել է կնոջը

Հոկտեմբերի 27-ին երեկոյան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում սպանություն է եղել: Ամուսինը խանդի հողի վրա սպանել է կնոջը:

NEWS.am-ի տեղեկություններով, Հարավ- Արեւմտյան Ա-3 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է 1952թ. ծնված Մ.Պողոսյանի դին: Նրա սպանության կասկածանքով արդեն ձերբակալվել է իր ամուսինը` 1945թ. ծնված Ա.Մնացականյանը:

Հայտնի է դարձել, որ ընտանքիը միշտ էլ անհաշտ է ապրել, ամուսինները մշտապես վիճաբանել են: Այս անգամ վիճաբանությունը խանդի պատճառով է եղել: Ամուսինը կնոջը դանակով հարվածներ հասցնելուց հետո, զանգահարել է որդուն եւ հայտնել, որ «մորը խփել» է ու տնից հեռացել: Իրավապահներին հաջողվել է նրան կես ժամ անց հայտնաբերել եւ ձերբակալել ամուսնուն:

Աղբյուրը՝ NEWS.am