Գիտնականները պարզել են Էբոլա վիրուսի ծագումը

Spread the love

Գիտնականները պարզել են Էբոլա վիրուսի ծագումը

Ֆիլովիրուսները (վիրուսների ընտանիք, որին պատկանում է Էբոլա տենդի վիրուսը և դրա ոչ պակաս վտանգավոր «ազգական» Մարբուրգ վիրուսը) հայտնվել են առնվազն 16-23 մլն տարի առաջ՝ միոցենի դարաշրջանում, գրում է lenta.ru-ն։

Իրենց բացահայտման մասին գիտնականները հրապարակել են PeerJ ամսագրում և Բաֆալոյում գտնվող Նյու Յորք նահանգի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Նախկինում կարծում էին, որ ֆիլովիրուսները հայտնվել են մոտ 10.000 տարի առաջ՝ գյուղատնտեսության առաջացման հետ միաժամանակ։

Սակայն ամերիկացի գիտնականներն այդ գործընթացն ավելի վաղ ժամանակաշրջանի են վերագրել, երբ աշխարհում նոր էին հայտնվել մարդանման կապիկները։

Դերեկ Թեյլորը և Ջերեմի Բրյունն աշխատել են «գտածո գեների հետ», որոնք հայտնաբերել են կաթնասունների ԴՆԹ-ի մեջ վիրուսով վարակվելու ժամանակ։

Այն հայտնաբերվել է դաշտամկան և երկու տեսակի համստերների ԴՆԹ-ի մեջ, որոնք դեռ չէին վերածվել առանձին տեսակների, սա թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը 16-23 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած վարակի մասին է։