Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը

Spread the love

http://hetq.am/static/news/b/2014/10/57034.jpg

Այսօր Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը (գինետուն, գարեջրատուն)` «Մառանը»: Այստեղ ամեն ուրբաթ կլինի հեղինակային երգի երեկո հեղինակ-կատարողներ Վահե Քոչարի եւ Ռուբեն Դալլաքյանի մասնակցությամբ: Հատկանշական է, որ այս նախաձեռնության հեղինակը կապանցի ուսուցչուհի Մարինե Սահակյանն է: Վերջինիս փոխանցմամբ` փաբ բացելու միտքը ծագել է դեռ այս ամռանը:

Մարինեն ասում է, որ հեղինակային երգեր լսելու համար Երեւանում պարբերաբար հաճախում է նման վայրեր, եւ քանի որ Կապանում այդպիսիք մինչ այս չեն եղել, մտադրվել է անձամբ բացել մի ուրույն անկյուն: Նախաձեռնությունն իրականացնելու համար նրան աջակցել են ընկերները: Նորաստեղծ փաբը հետաքրքրություն է առաջացրել կապանցիների շրջանում:

Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը
Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը
Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը

http://hetq.am/arm/