Դսասընթացներ կարիերայի ընտրության համար

Spread the love
Դսասընթացներ կարիերայի ընտրության համար

Արդեն 2 տարի է ինչ Կապանում գործում է Կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնը։ Այն նպատակ ունի երիտասարդներին կողմնորոշել մասնագիտության ըտրության հարցում։ Ինչպես կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանն է նշում արդեն հասցրել են հաջողությունների հասնել, երեխաներն էլ հաճույքով են մասնակցում կազմակերպված դասընթացներին, քանի որ այստեղ նրանք ստանում են իրենց հուզող շատ հարցերի պատասխանները։

Դսասընթացներ կարիերայի ընտրության համար

Կենտրոն են հաճախում Կապանի տարածաշրջանի 9-11-րդ դասարանների 120 աշակերտներ։ Դասընթացներն անցկացնում են ինչպես հրավիրված մասնագետները, այնպես էլ օն-լայն տարբերակով։ Խորհրդատվության և տեղեկատվության արդյունքում շատերն անգամ փոխել են իրենց կողմնորոշումը, ուշադրություն դարձնելով ոչ միայն մասնագիտության արդիական լինելուն, այլև պահանջարկին։ Հոգեբանի մասնագիտությունը ընտրած Էմման արդեն մտափոխվել է, այժմ արվեստի հակում ունի։

Դսասընթացներ կարիերայի ընտրության համար

Ինչպես կազմակերպիչը նշեց, ցավոք սրտի մեր երեխաներից շատերը ընդամենը 7-10 մասագիտություն են ճանաչում, այնինչ աշխարհում դրանք 400 ավելի են։

Լիլիթ Գևորգյան