Սյունիքում ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար ամուսինն անչափահաս կնոջը ծեծել է, նրա կամքին հակառակ կտրել մազերը

Spread the love
Սյունիքում ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար ամուսինն անչափահաս կնոջը ծեծել է, նրա կամքին հակառակ կտրել մազերը

Առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու մեջ և դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս աղջկա հետ, ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար աղջկա նկատմամբ կատարել է խոշտանգում` դիտավորությամբ վերջինիս մարմնի տարբեր հատվածներին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել է ուժեղ ցավ, ապա զրկելով շարժվելու հնարավորությունից՝ նրա կամքին հակառակ կտրել գլխի մազերը, իսկ երբ աղջիկը, ազատվելով նրա ձեռքից, փախել է տնից, նա բռնել է նրան և ձեռքը ոլորելով վերադարձրել տուն` իր գործողություններով աղջկան պատճառելով հոգեկան տառապանք և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ երկու այլ օր երիտասարդը նույն շարժառիթով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա գլխին և աջ ուսի շրջանին, ծեծել է նրան, երկու անգամ ապտակել, մեկ անգամ էլ ոտքով հարվածել է որովայնին: Դատաքննության ընթացքում, սակայն, կինն ու ամուսինը դիմումներ են ներկայացրել դատարան՝ նշելով, որ հաշտվել են միմյանց հետ, և միջնորդել են կարճել քրեական գործը:

Դատարանի որոշմամբ կարճվել է քրեական գործի վարույթը՝ երկու դեպքով ծեծի համար առաջադրված մեղադրանքի մասով: Խոշտանգման համար առաջադրված մեղադրանքի մասով դատարանը դատաքննություն է անցկացրել. ընդ որում, ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, նա համաձայնել է մեղադրանքի հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/10/05/412710.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք