Հերթական ուկրաինացի պաշտոնյան աղբամանում (լուսանկարներ, տեսանյութ)

Spread the love
Հերթական ուկրաինացի պաշտոնյան աղբամանում (լուսանկարներ, տեսանյութ)

Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի պաշտոնյա Պյոտր Կամինսկուն ակտիվիստները նետել են աղբամանը, գրում է Корреспондент-ը։

Օգոստոսի կեսերին Կամինսկին, գտնվելով ծառայողական մեքենայի ղեկին, վթարի պատճառ է դարձել։ Փորձաքննությունը հաստատել է, որ նա հարբած է եղել, երբ գտնվել է ղեկին։

Դատարանի շենքի մոտ է հավաքվել մոտ 30 մարդ, ոմանք՝ «Պրավիյ սեկտոր» շարժման դրոշներով։ Նրանք շենքին են մոտեցրել աղբամանը և այնտեղ նետել դատական նիստից դուրս եկած Կամինսկուն։

Պաշտոնյայի փաստաբանները սկսել են բղավել, որ նրա մեղքը դեռ ապացուցված չէ, ինչին մարդիկ պատասխանել են, որ ներկա են եղել վթարին և տեսել են Կամինսկուն ոչ սթափ վիճակում։

Սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինացի պաշտոնյայի են նետում աղբամանը: Օրերս Կիևում բարկացած ամբոխը պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն էր նետել աղբամանը։

Հերթական ուկրաինացի պաշտոնյան աղբամանում (լուսանկարներ, տեսանյութ)
Հերթական ուկրաինացի պաշտոնյան աղբամանում (լուսանկարներ, տեսանյութ)
Հերթական ուկրաինացի պաշտոնյան աղբամանում (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am