Միներալնիե Վոդիում հազարավոր մարդիկ պահանջել են պատժել Անդրանիկ Ցականյանին.VIDEO

Spread the love

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի հիվանդանոցում ծեծկռտուքի գործով քրեական գործ էր հարուցվել Անդրանիկ Ցականյանի դեմ:
Այսօր տեղի բնակիչները դուրս են եկել հանրահավաքի պահանջելով անաչառ ձևով հետաքննել Անատոլի Լարիոնովի դաժան սպանության մանրամասները և օրենքի ողջ խստությամբ պատժել Անդրանիկ Ցականյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան «Եվգենիա» սրճարանում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը հերթով շշով հարվածել են մեկ այլ այցելուի գլխին:
Գլխի վնասվածք ստացած Ռոման Սավչենկոն իր ընկերներ Անատոլի Լարիոնովի ու Ռուսլան Աբդուլժալիլովի հետ ուղևորվել են հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց Ցականյանն ու իր 30 ընկերները նույնպես ուղևորվել են հիվանդանոց, այնտեղ դաժան ծեծի են ենթարկել Լարիոնովին, Աբդուլժալիլովին ու բուժքույր Նինա Ստենկային: Ավելի ուշ Անատոլի Լարինովը մահացել է:

Քրեական գործ է հարուցվել խուլիգանության, մտադրված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով:

Zham.am