Դավիթ Բեկ գյուղում դպրոցականի կողմից հայտնաբերված ականները վնասազերծվել են

Spread the love

Դավիթ Բեկ գյուղում դպրոցականի կողմից հայտնաբերված ականները վնասազերծվել են

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 10-րդ դասարանի աշակերտ Մարտուն Վարդանյանն իր խիզախ արարքի համար արժանացել է ՀՀ ՊՆ փախնախարարի պատվոգրի, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 3-ին` դպրոցում իր պատվին կայացած հանդիսության ժամանակ: Դավիթբեկցի 14-ամյա տղան նման պատվի արժանացել է երեք օր առաջ գյուղից 2,5 կմ հեռավարության վրա անտառում պատահաբար հայտնաբերելով մարտական պատրասատականության վիճակում գտնվող ՙՕՎՄ՚ տեսակի հակահետեւակային 3 ական եւ այդ մասին հայտնելով տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնող ՙՀումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի՚ սակրավորներին: Ձեռնարկված աշխատանքների արդյունքում սակրավորները կարողացել են հայտնաբերել եւս 2 ական եւ վնասազերծել դրանք: Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը ՙԱրմենպրես՚-ի հետ զրույցում նշեց, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են ականները, գտնվում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհից 500 մ հեռավորության վրա: Ականազերծման աշխատանքները Դավիթ Բեկում շարունակվում են: Մարտուն Վարդանյանն իր արարքի համար ՙՀումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի՚ կողմից, որպես նվեր, կստանա նաեւ բջջային հեռախոս:

Աղբյուրը՝ 37-38