Ուսուցչի վերջին տոնը հարազատ կրթօջախում

Spread the love
Ուսուցչի վերջին տոնը հարազատ կրթօջախում

Ուսուցչի տոնին ընդառաջ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր միջոցառում էր կազմակերպվել,որին ներկա էին նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ:Դպրոցականները երախտագիտության խոսքերով, երգ ու պարով շնորհավորեցին սյունեցի մանկավարժներին:
Իսկ ահա կրթօջախի թվով 8 երկարամյա աշխատակիցների համար սա մասնագիտական վերջին տոնն էր հարազատ դպրոցում:Սա նրանց համար նաև հրաժեշտի արարողություն էր:

Դաստիարակության գծով կազմակերպիչ Մելանյա Պողոսյանին մի քանի սերունդներ են հիշում: 71 թ-ին է ոտք դրել կրթօջախ:Ասում է համար 1 հիմնական դպրոցում, այն ժամանակ Մաքսիմ Գորկու անվան, որը գտնվում էր ներկայիս Ս.Մ.Մաշտոց եկեղեցու տարածքում, մի ամբողջ երիտասարդություն է անցկացրել: Հիշողությունները շատ են և դրանց մասին խոսելիս տիկին Մելանյայի աչքերը արցունքով են լցվում:

Մելանյա Պողոսյանը այս ընթացքում հասցրել է 7 տնօրեն ու մի քանի պաշտոններ փոխել: Անցած տարիները մի ակնթարթ են թվում,,-ասում է, իսկ հիմա,երբ եկել է թոշակի անցնելու ժամանակը, մտածում է այգում աշխատելու ու թոռներին կրթելու մասին:

Սյունիքի մարզպետը շնորհավորեց մանկավարժներին գալիք մասնագիտական տոնի առթիվ.«Ուսուցիչը ամենամեծ կոչումն է, ցակացած մարդ խոնարհում ունի ուսուցչի առջև»:

Իսկ վերջում վաստակաշատ և թոշակի անցած աշխատակիցներին մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց՝ ասելով ուրախ եղեք,որ ձեզ փոխարինելու են ձեր դաստիարակած և ձեր կողմից կրթություն ստացած սաները:
Հերմինե Միքայելյան