Կապանցի Անուշ Իսրայելյանը կրկին հպարտանալու առիթ է տվել

Spread the love
Կապանցի Անուշ Իսրայելյանը կրկին հպարտանալու առիթ է տվել

Ուրախալի լուր Երևանից: Ավարտվեց Երևանի կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Կամերային անսամբլի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Կոստանյանի 90-ամյակին նվիրված «Կամերային անսամբլների կատարողական արվեստ»-ի 2րդ մրցույթը: Դաշնամուրային տրիո անվանակարգում 2րդ կարգի մրցանակի է արժանացել մեր համաքաղաքացի , Կոնսերվատորիայի ուսանողուհի Անուշ Իսրայելյանը: Մրցույթի բոլոր մասնակիցները կատարել են 19րդ դարի անհայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ,որոնք մինչև այժմ երբևէ չէին հնչել: