Խոստացան ու մոռացան․․․

Spread the love
Խոստացան ու մոռացան․․․

Կապանցի վիրավոր ազատամարտիկ Արմեն Համբարձումյանը օրերս բուժման նպատակով մայրաքաղաք է մեկնել , սակայն Մուրացանի հոսպիտալում վերջինիս չեն ընդունել։

«Ուղիղ 20 տարի այնտեղ եմ պառկել, հիմա ասում են տեղ չկա, այժմ Հանրապետական հիվանդանոցում եմ պառկած, զննել են, մի քանի անգամ ռենտգեն տարել, բայց այստեղ պայմաններ չկան, քայլել չեմ կարողանում, անգամ զուգարան հասնելն ինձ համար մեծ խնդիր է»,- ասում է ազատամարտիկը։

Պաշտպանության նախարարի հանձնարարականով Արմենին զանգահարած Բուժվարչության պետին որքան զանգում՝ պատասխան չի ստանում։ «Զանգեցին խոստացան, ու կարծես թե մոռացան»,- հուսահատված ասում է Արմենը։

Հիշեցնենք, որ կապանցի Արմեն Համբարձումյանը Արցախյան հերոսամարտի մասնակից է, 1992թ. Ճակատենի մարտերում վիրավորվել է և մինչեւ այսօր չի կարողանում վերականգնել առողջությունը: Նրա պատմության հրապարակումից ժամեր անց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ զանգահարել էր Արմենին և տեղեկացրել, որ վերջինս անվճար կվիրահատվի։