Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր

Spread the love
Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր

Ինտելեկտուալ սեփականությունը թանկ արժի։
Ամեն տարի ապրիլի 26-ը նշվում է որպես Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր (World Intellectual Property Day):

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization, WIPO) Գլխավոր Անսամբլեան 1999 թ. հոկտեմբերի նիստի ժամանակ այդ տոնի հաստատման վերաբերյալ որոշում ընդունեց: Առիթը ապրիլի 26-ի WIPO-ի կազմակերպության հիմնադրման նշանավորումը եղավ, որը կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն:

Ի դեպ, Ինտելեկտուալ սեփականության Համաշխարհային օրը նշելու առաջարկությունը` WIPO-ի հայեցողությամբ, առաջադրել է Ճապոնիայի պատվիրակությունը 1999 թ. օգոստոսի 9-ին:

Ինտելեկտուալ սեփականության միջազգային օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման մեջ:

Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում:

http://www.med-practic.com