Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում / Գրքահավաք

Spread the love
Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում / Գրքահավաք

Ներկայացնում ենք Գրքագավաք բլոգի կողմից կազմված հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակը համապատասխան հղումներով:
Գրապահարան
Բարեբախտաբար, «Գրապահարանում» կան էլեկտրոնային ձևաչափերով (հիմնականում epub) գրքեր՝ ներբեռնման համար։ Ցավոք, հայ հեղինակներն այստեղ քիչ են ներկայացված։
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ – էլ. գրքեր
Այս հրատարակչությունը նույնպես տրամադրում է էլ. հարմար ձևաչափերով գրքեր, որոնց մի մասը կարելի է անվճար ներբեռնել։
Հայերեն գրականության էլեկտրոնային գրադարան
Ovanitas բլոգերի ստեղծած գրադարանն է, որտեղից նույնպես էլ. հարմար ձևաչափերով գրքեր կարող եք բեռնել։
Վիքիդարան

Շատ լավ գրադարան է։ Այցելե՛ք, օգտվե՛ք (թեև էլ. հարմար ձևաչափերով գրքեր ազատորեն չեն տրամադրվում. հարկավոր է պատվիրել)։ Նյութերի մի մասը սրբագրված է, շատերը՝ առայժմ ոչ։
ArmenianHouse.org
Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։
ԱՐԵՎԱԿ
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։ «Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։
Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
Այստեղ հիմնականում գրաբարյան բնագրեր և հայագիտական աշխատություններ են հավաքված։ Էլ. գրքեր երբեմն տրամադրվում են, նաև pdf ձևաչափով, սակայն ծառայությունը վճարովի է, իսկ էլ. գրքերի ներբեռնման և գործածության համար էլ պահանջվում է կայքում գրանցված լինել և հատուկ ընթերցիչ ծրագիր տեղակայել համակարգչում, ապա այդ ծրագրով գրքերը կարդալու համար դարձյալ մուտքագրել կայքում ունեցած մուտքանունն ու գաղտնաբառը։
Nayiri.com

«Նայիրի» կայքը հայերենի էլեկտրոնային բառարանների գրադարան է։ Այն ունի 45 բառարան և մեկ գիրք:

hayeren.hayastan.com-ի գրադարանը

Վերոնշյալ գրադարանների մեծ մասից օգտվելիս ի նկատի ունենալ, որ մուտքագրված կամ OCR փոխարկմամբ ներկայացված բնագրերի ինչ-որ մաս (մեծ թե փոքր՝ չգիտեմ) սրբագրված չէ։

Կայքեր, որոնցից կարելի է pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր ներբեռնել անվճար կամ, ներբեռնման հնարավորության բացակայության դեպքում, ընթերցել դրանք առցանց։
Համահայկական գրադարան

ՀՀ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարան
Բավականին հարուստ գրադարան է, սակայն հեղինակների ցանկը բացթողումներով է ներկայացված։ Օրինակ՝ գրադարանում կա Ավետիս Ահարոնյանի մի քանի գործ, սակայն նրա անունը բացակայում է գրադարանի հեղինակների ցանկում։ Այնպես որ որևէ հեղինակ կամ ստեղծագործություն փնտրելիս օգտվեք նաև կայքի փնտրման տողից։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան
Բավական հարուստ գրադարան է։

GALLICA bibliothèque numérique
Այստեղ գտնվող գրքերը ցանկի տեսքով չեն ներկայացված. պետք է փնտրել և հայերենի ավանդական ուղղագրությամբ։ Մենք վերոբերյալ հղումը տվել ենք փնտրման ամենամեծ արդյունք տվող բառով (Պոլիս) էջին։ Այս գրադարանի հայերեն հավաքածուից օգտվելու մասին ավելին կարդացեք այստեղ։
archive.org
Այստեղ որոնման տողում գրել Armenian և նշել texts ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։
Բոննի համալսարանի հավաքածուից
Ռոբերտ Պետրոսյանի կայքից-1
Ռոբերտ Պետրոսյանի կայքից-2«Վահագնականչի» հավաքածուն
Մատենաշարային հրատարակություններ
Մի հսկայական հավաքածու հետևյալ մատենաշարների՝
Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
Հայ ազգագրություն եվ բանահյուսություն
Հնագիտական պեղումները Հայաստանում
Հայաստանի հնագիտական հուշարձանները
Դիվան հայ վիմագրության
Հայ ժողովրդական հեքիաթներ
Նյութեր հայ ժողովրդի պատմության
Հայոց պատմության հարցեր
Արևելագիտական ժողովածու
Մերձավոր Արևելք
Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
Ազգային մատենադարան
Կոմիտաս
Ալեքսանդր ՍպենդիարյանՎերոնշյալ հավաքածուներում որոշ գրքեր ներբեռնելի են, որոշներ՝ ոչ։ Սա պարզելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։

Պատմա-բանասիրական հանդեսի համարները

Նույն հանդեսը՝ ըստ հեղինակների

Ազգագրական հանդէս

Էմինեան ազգագրական ժողովածու

«Լումա» գրական հանդէս

Լրաբեր հասարակական գիտությունների

նույնը՝ ըստ հեղինակների

Բանբեր Մատենադարանի

Մատենադարանի մայր ցուցակի հատորները
ՀՀ ԳԱԱ-ի թվայնացրած բոլոր ամսագրերը
Փնտրել այլ նյութեր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում»
Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դժբախտաբար, դրանք կարելի է միայն առցանց կարդալ, թեև որևէ pdf printer ծրագիր տեղակայելով ձեր համակարգչում՝ կարող եք նաև Ձեզ հետաքրքրող էջերը տպել որպես pdf գիրք։
«Տիգրան Հայրապետյան» գրադարան
«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի համարները
Armscoop.com-ի առցանց գրադարանը
ՀԱԱՀ գրադարանի էլեկտրոնային գրքեր
Այստեղից կարող եք ներբեռնել բուհերի համար նախատեսված բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և աշխատություններ։
Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանԱյստեղից և հաջորդ էլ. գրադարանից բազմաթիվ դասագրքեր և ուսումնական այլ նյութեր կարող եք ներբեռնել, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։
Դպրոցական դասագրքեր

ՈՒՍՈՒՄ.am-ի գրադարանը
Քերականական մի քանի աշխատություն
Հոգևոր գրադարան Հայ Եկեղեցւոյ գրադարան
Այստեղ ներբեռնման ենթակա ոչ միայն կրոնական գրականություն կա, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն, ինչպես նաև Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների՝ երաժշտական նոտագրմամբ հրատարակությունները (վերջիններս «Կրօնական» բաժնում են)։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։
«Նոյյան տապանի» էլ. գրադարանը
Դեռևս աղքատիկ է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։
Հ. Աճառյանի ներբեռնելի գրքերը համացանցում
Լեռ Կամսարին նվիրված կայք

Աղբյուրը՝ http://armscoop.com/2014/10/armenian-libraries/