Ուրախացրին պապիկներին և տատիկներին

Spread the love
Ուրախացրին պապիկներին և տատիկներին

Գույնզգույն փուչիկները «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանին տոնական շունչ են տալիս։ Պատահական չէ,որ հոկտեմբերի մեկը պապիկների և տատիկների տոնն է։ Օրվա հերոսներին մեծարելու, ջերմ մաղթանքներ հղելու համար ճաշարանում էին հյուրընկալվել հարևան նախակրթարանի փոքրիկները։ Թոթովախոս մանուկների ողջյունները տարեցների սրտերը ուրախությամբ լցրին։ Առաջին իսկ հնչյուններից երեխաների հետ մեկտեղ սկսեցին ծափահարել ու ժպտալ։

Բարեգործական ճաշարանը սոցիալապես անապահով և միայնակ ծերերի մշտական բարեկամն է. արդեն 14 տարի։ Այստեղ ամեն օրքաղաքի տարբեր թաղամասերից 100-ից ավել շահառուները գալիս են կերակուրները ճաշակում ,իրար հետ օրվա անցուդարձը քննարկում։

85 ամյա Կոլյա պապը մասնագիտությամբ էլեկտրաքարշավար էր։ Ժամանակին Կապանի նախկին Լեռնահարստացման կոմբինատի լավագույն աշխատողներից էր ։ «Կյանքիս 30 տարիները այնտեղ են անցել» ,-ասում է։ Արդեն 24 տարի է Կոլյա պապը մենակ է ապրում։ Զավակներ ունի,սակայն խոստովանում է,որ չի ցանկանում նեղություն պատճառել։ Հպարտանում է 7 թոռներով ու 10 ծոռներով։

Սեղաների շուրջ հավաքված տարեցները կերակուրների անուշաբույր հոտը առել են դեռ նախամուտքից։ Սպասում են` հարգելի պատճառով էլի հյուրեր պետք է գան։ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները ևս միացան և շնորհավորեցին տարեցներին։

Բարեգործական ճաշարանի ֆինանսական միջոցները գոյանում են «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից և համայնքապետարանն է արդեն 2 տարի է համաներդրում կատարում։ Պահանջարկը շատ է, ասում է Լյովա Պողոսյանը, սակայն պետք է նոր աջակիցներ գտնեն։

Այսօրվա ճաշացանակը ձավարով թանապուրն էր , ուզբեկական փլով և թեյ։ Այս ամենի հետ մեկտեղ տարեցները նաև ճաշակեցին երիտասարդների բերած տոնական տորթը, բերաները քաղցրացրին և մի-մի բաժակ գինով բոլորին քաջառողջություն մաղթեցին: