Օձի խայթոցի 5 դեպք

Spread the love

Օձի խայթոցի 5 դեպք

83-ամյա Զինավարդ տատը Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունք այսօր առավոտյան է տեղափոխվել:
Ասում է կոտրվածք ստանալու պատճառը չարաբաստիկ գորգն էր. արդեն եկրորդ անգամ է սայթաքում ու բնակարանի գետնին հայտնվում.առաջինի դեպքում բախտը բերել էր:

Ի տարբերություն Զինավարդ տատի 36 -ամյա Մայկոն Արզումանյանը կարողանում է արդեն ձեռնափայտով քայլել և 2-3 օրից տանը կլինի: Ասում է մարտին տեղացած անժամանակ ձյունն է ջարդված ոտքի պատճառը:

Ընդհանուր առմամբ վնասվածքաբանության բաժանմունքում այս ամռանը աշխատել են բնականոն հունով: Բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի խոսքով հունիս-օգոստոս ամիսներին օձի խայթոցի դեպքերը, չնայած այս տարվա աննախադեպ բարձր ջերմաստիճանին, սակավաթիվ էին: «Արտառոց ոչինչ չի արձանագրվել, բոլոր տեղափոխվածների կյանքը հնարավոր է եղել փրկել»,-ասում է:Ամառվա 3 ամիսների ընթացքում օձի խայթոցի 5 դեպք են ունեցել,որից 3 թեթև ընթացքով:Մինչդեռ նախորդ տարիներին 12 դեպք էլ ե ունեցել:

Օձի խայթոցի 5 դեպք

Ինչպես բաժանմունքի վարիչն է փաստում՝ տրավմատիզմը ևս վերջին շրջանում պակասել է : Սա ևս տարվա եղանակներով է պայմանավորված : Ձմռանը մարդիկ համեմատաբար քիչ են շարժվում,հետևաբար կոտրվածնքերը և տարբեր աստիճանի վնասավածքները մեծ թիվ չեն կազմում: Իսկ տաք եղանակին լրիվ հակառակն է լինում:

Բաժանմունքում տարեկան մոտ 170 մեծ ու փոքր վիրահատություններ են կատարվում:
Հերմինե Միքայելյան