Գորիսում 7-ամյա տղայի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին Կապանում

Spread the love
Գորիսում 7-ամյա տղայի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին Կապանում

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքաթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրեյ Ա.-ին վրաերթի է ենթարկել «Սայփա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Սաջադ Փ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին ու ներկայացվել քննչական բաժանմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

My Webpage