ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկն ու նրա սիրեկան-խորթ հայրը ցմահ ազատազրկվել են

Spread the love

ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկն ու նրա սիրեկան-խորթ հայրը ցմահ ազատազրկվել են

Խորթ հոր հրամանով 41-ամյա խորթ մորը սպանած Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի 19-ամյա բնակչուհի Սաբրինա Ցունիհը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց համաներման իրավունքով, գրում է The Daily Mail-ը:

Անցած շաբաթ Սաբրինան մեղավոր է ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում մտածված սպանություն իրագործելու մեջ, ինչը նրան ստիպել է 44-ամյա խորթ հայրը՝ Քեւին Քնոֆելը, ում հետ աղջիկը սեռական հարաբերություններ է ունեցել:

Քեւինը, ով նույնպես ցմահ ազատազրկման է դատապարտվել, սպառնացել է ինքնասպան լինել, եթե աղջիկը հրաժարվի սպանել կնոջը:

Դատական լսումների ընթացքում Սաբրինան պատմել է, որ սպանության նախաձեռնողը խորթ հայրն է, ով տարատեսակներ տարբերակներ է առաջարկել՝ կողոպուտի նմանակեղծումից մինչեւ մարդասպանի վարձում:

Սաբրինան նշել է, որ քննարկվել են սպանության ամենատարբեր տարբերակները՝ սկսած կողոպուտի նմանակեղծումից՝ վերջացրած մարդասպան վարձելով:

Արդյունքում այն ժամանակ դեռ 17-ամյա դպրոցական աղջնակը հարձակվել է կնոջ վրա եւ 30-սմ-անոց դանակի 150 հարված հասցրել կնոջը:

Լսումների ընթացքում դատախազը նշել է, որ կնոջ մահվան դեպքում Քեւինը 750 հազար դոլար գումար պետք է ստանար:
ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկն ու նրա սիրեկան-խորթ հայրը ցմահ ազատազրկվել են

ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկն ու նրա սիրեկան-խորթ հայրը ցմահ ազատազրկվել են

ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկն ու նրա սիրեկան-խորթ հայրը ցմահ ազատազրկվել են

Աղբյուրը` NEWS.am