ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՀԱՄԱՐ

Spread the love
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:

Ցուլ. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:

Երկվորյակներ. Աշխատեք այսօր հետևել, որպեսզի Ձեզ շրջապատող մարդկանց գործողությունները հիմնված լինեն իրական քայլերի վրա, այլ ոչ թե դժվար ապացուցելի ենթադրությունների:

Խեցգետին. Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:

Առյուծ. Ձեզ մտահոգող խնդրի լուծումը փորձում է դուրս պրծնել Ձեր ձեռքից: Դուք անպայման պետք է խոսեք այդ մասին, ընդ որում՝ ճիշտ մարդու հետ: Հակառակ դեպքում՝ այն, իրոք, կարող է փախչել ձեզանից:

Կույս. Այսօր հնարավորություն ունեք բիծ թողնելու Ձեր վարկանիշի վրա: Աշխատեք չօգտվել այդ հնարավորությունից:

Կշեռք. Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:

Կարիճ. Ներշնչանքը լուրջ ուժ է, սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել տեղում դոփման: Մի փորձեք Ձեր բոլոր մտահաղացումները կյանքի կոչել միանգամից: Որքան էլ դրանք փայլուն լինեն, այդուհանդերձ արժե, որ մի փոքր շունչ քաշեք:

Աղեղնավոր. Այսօր Դուք բոլոր հնարավորություններն ունեք Ձեր կողմը ներքաշել նույնիսկ ամենաչշփվող հավանական դաշնակցին: Բացառիկ հնարավորություն է, խորհուրդ է տրվում օգտվել, թեկուզև հենց այնպես, նեղ օրվա համար:

Այծեղջյուր. Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ:

Ջրհոս. Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի հետ կապված փորձարարությունները: Ռոմանտիկ ժամադրությունը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում:

Ձկներ. Տրվեք այն զգացմունքին, որն այսօր այդքան շատ է ուզում ջրի երես դուրս գալ: Լավ կլինի, իհարկե, եթե այդ զգացմունքը կատաղությունը չլինի. ի՞նչ իմանաս, թե ինչ կստացվի:

Աղբյուրը՝ Maxinfo.am