Մարմնի ո՞ր հատվածներին ցանել օծանելիքը, որ բույրը երկար զգացվի

Spread the love
Մարմնի ո՞ր հատվածներին ցանել օծանելիքը, որ բույրը երկար զգացվի

Կանանց կյանքում օծանելիքը յուրահատուկ տեղ է գրավում։ Գնելով թանկարժեք օծանելիք՝ յուրաքանչյուր կին ցանկանում է որպեսզի բույրը երկար պահպանվի, ինչպես նաև գրավի շրջապատի ուշադրությունը։

Տղամարդկանց հոգեբանական և ֆիզիկական ռեակցիայի վրա մեծ ազդեցություն են ունենում օծանելիքները։ Ներկայացնում ենք 5 կետ, որտեղ պետք է ցանել օծանելիքը՝ տղամարդուն գրավելու համար։

1․ Վարսերին․տղամարդիկ սիրում են, երբ կնոջ վարսերն անուշ բույր ունեն, որը միանշանակ գրավում է նրանց ուշադրությունը։

2․ Կրծքավանդակին․մարմնի այս հատվածը մշտապես տաք է լինում, որի արդյունքում օծանելիքի բույրը առավել լավ է պահպանվում և տարածվում։

3․ Պարանոցի ետնամասին․ այս հատվածում օծանելիքի բույրը ուղղակի խելքահան է անում տղամարդկանց, քանի որ այն զգացվում է մի փոքր հեռվից և ստիպում տղամարդուն առավել մոտենալ կնոջը։

4․ Դաստակներին․ դաստակներին օծանելիք ցանելը նորություն չէ, սակայն այն լավագույնն է, որը հնարավորություն է տալիս երկար զգալ բույրը։

5․ Ծնկների ետնամասում․ հնարավոր է, որ անգամ չեք էլ մտածել օծանելիք ցանել ծնկների ետնամասին, սակայն այս հատվածը ևս մարմնի ամենատաք մասերից մեկն է, որի շնորհիվ օծանելիքը մշտապես տարածում է իր բույրը՝ բարձրանալով վերև և ողջ մարմինը պատելով հիասքանչ բույրով։

Աղբյուրը՝ Zham.am