Աշոտ Մարդյանը, Արշակ Ուստաբաշյանը,Նաիրա Ավանեսյանը ազատվել են աշխատանքից

Spread the love
Աշոտ Մարդյանը, Արշակ Ուստաբաշյանը,Նաիրա Ավանեսյանը ազատվել են աշխատանքից

Աշխատանքից հեռացվել են սեփական դիմումի համաձայն
Սյունիքի մարզպետարանում առաջին ազատման դիմումներ են գրվել։ Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը ավելի քանի 18 տարի զբաղեցնելով այդ պաշտոնը ազատման դիմում է գրել։ Թե ինչն է եղել պատճառը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում այսպես պատասխանեց. «Հոգնել եմ, չեմ ուզում այլևս աշխատել ուզում եմ հանգստանամ»։Իսկ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ով ընդամենը մեկ տարի է ինչ զբաղեցնում էր այդ պաշտոնը և նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք էր նշանակվել իր ազատման դիմումում նշել է,որ նպատակահարմար չի համարում հետագա աշխատանքը մարզպետարանում։ Ի դեպ Նաիրա Ավանեսյանը նախինում նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետն էր։ Սեպտեմբերի 29-ին ազատման դիմում է գրել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը։ Այս ամենը հաստատել է նաև մարզպետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի պետը Լուսինե Մարությանը