Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ

Spread the love

Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը վերստին նշանակվում է Սյունիքի մարզպետ:

Կառավարության որոշման մեջ մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Որպես հավանական թեկնածու շրջանառվել է Սուրիկ Խաչատրյանի անունը: Սյունիքում ստորագրահավաք էր սկսվել նրան մարզպետ նշանակելու խնդրով:

Ի դեպ, երեկվա դրությամբ Կառավարության նիստի օրակարգում այդ հարցը չկար:News.am