Բաղաբերդի համար 22 շենքի նկուղը ճահճացել է

Spread the love
Բաղաբերդի համար 22 շենքի նկուղը ճահճացել է

Բաղաբերդ թաղամասի համար 22 շենքն առանձնանում է իր նեղլիկ բակով ու քարուքանդ հրապարակով։ Երեխաների համար խաղալու տեղ չկա. «Թե ինչպես են իրենց բակային առօրյան կազմակերպում, մենք էլ չենք հասկանում»,- ասում են մեծերը։ Մուտքի հենապատն էլ քանդված ու վտանգավոր է, «Պատուհաս է դարձել, մի օր մեկի գլխին է ընկնելու տունը քանդի»,-բնակիչներն են ասում։ Թվարկվածը խնդիրների մի մասն է միայն, տիկին Վարսինեն ավելացնում է.

«Նկուղը ճրավ լցվածա, խոխեքը կարում չն թե խաղ անին, հոտն էլ սարսափելիա»։

Խնդրի մասին իմացանք, իջանք նկուղ՝ վիճակը տեսագրելու ։ Մեր ձայներից առնետավազք սկսվեց և օպերատորը ստիպված եղավ առանց լրագրողի շրջել մութ ու ծանծաղ նկուղում։ Հարևաններն ասում են, մի քանի անգամ խողովակները պայթել են, ամիսներ շարունակ ջուր չեն ունեցել, փոխարենը նկուղն է ջրով լցվել, մի կերպ գումար են հավաքել՝ սարքել, այսօր վիճակը նույնը չէ, բայց էլի ջուրն այստեղ անպակաս է ։

Հարցին, թե էլ ինչ խնդիրներ կան շենքում, հարևանները միաբերան պատասխանեցին. «Խնդիրներ շատ կան, հույս ունենք, որ գոնե այս մեկը կլուծվի»։