Լուրեր լրատվական 17.09.2014

Spread the love

Թողարկման նորությունները համառոտ․

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տեղեկանալով Գորիսի հրշեջ-փրկարարական ծառայության վարորդի առանձնատան հրդեհի մասին, օրերս Գորիս էր այցելել՝ տեղում ծանոթանալու անտուն մնացած ընտանիքի խնդիրներին։ Նախարարը խոստացել է հնարավորինս աջակցել տուժածներին։

Կառավարության որոշմամբ օգոստոսից ընտանեկան նպաստները բարձրացվել են։ Որքանո՞վ այդ 1000 դրամը կբարելավվի սոցիալապես անբարենպաստ վիճակում գտնվող մարդկանց հոգսերը։ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հույս ունեն, որ ինչ-որ չափով կթեթևանան։

Մեղվաբույծներն աշնան այս ամիսներին կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում՝ մեղվաընտանիքներին նախապատրաստելով ձմռանը։ 40 տարվա մեղվապահ Հրանտ Էլչյանը գործընկերներին խորհուրդ է տալիս ժամանակին կատարել սրսկումներն ու կերակրել մեղուներին։

Կապանցի ազատամարտիկ Արմեն Համբարձումյանի պատմությանն արձագանքած դպրոցականները սկսել են գործել։ Վերջիններս շենքից շենք շրջելով գումար են հավաքում վիրավոր ազատամարտիկին աջակցելու համար։

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Շոտլանդիայի անկախության կողմնակիցների և հակառակորդների թիվը գրեթե հավասար է։ Ռուսաստանում տնային կալանքի է ենթարկվել «Սիստեմա» ընկերության ղեկավարը։ Միջազգային նորություններ։