Լուրեր լրատվական 16.09.2014

Spread the love

Թողարկման նորությունները համառոտ․

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն։ Խոսքը վերաբերում է հատկապես որդեկորույս մայրերին։ Ռիտա Հարությունյանի մինուճար զավակը զոհվել է զինվորական պարտքը կատարելիս։

Սիսիանում «Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկում էր կազմակերպվել։ Տեղական ինքնակառավարման մարմիններում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիները նախանշելն էլ քննարկման հիմնական նպատակը։

Սեպտեմբերի 16-ից հանրապետական պատվաստումների պլանային օրացույցում կավելանա ևս մեկը՝ պնևմակոկ վարակների դեմ կատարվողը։ Այն նպատակ ունի նվազեցնել թոքաբորբերի և սուր-շնչառական հիվանդությունների թիվը։

Պարզվում է աշնանը ծառերը ոչ միայն տերևաթափվում, այլև ծաղկում են։ Սեպտեմբերին ծաղկել է գեղանուշցի Լևոն Փաշայանի այգու խնձորենին։ Բնության այս երևույթը զարմացրել է այգետիրոջն ու նրա ընտանիքի անդամներին։