Մարդուց խելացի,աշխատասեր և կազմակերպված մեղուների համար տարին անհաջողներից է

Spread the love
Մարդուց խելացի,աշխատասեր և կազմակերպված մեղուների համար տարին անհաջողներից է

Կապանում այս տարի մեղրի պակաս կլինի՝ ահազանգում են մեղվաբույծները։ Անհապաղ քայել է պետք ձեռնարկել ,-ասում է գեղանկարիչ-մեղվաբույծ Հրանտ Էլչյանն ու մեղվապահ ընկերոջ Բաբկենի հետ անցնում կանխագելիչ միջոցառումների։
Մարդուց խելացի ,աշխատասեր և կազմակերպված այսպես են բնութագրում մեղուներին, միակ թերությունը տիրոջը չճանաչելն է ՝բնությունն է նրան այդպիսին ստեղծել։ Խայթոցից խուսափելու համար մենք էլ հանդերձավորվեցինք և գործի գիտակների հետ միացանք աշխատանքին։
Մեղվապահի գործը սկսվում է ծխարարը վառելուց, հանդերձանքը կրելուց հետո։ Առանց նպատակի մեղվի փեթակը չի կարելի բացել ,աշնան այս օրերին մեղվապահները մեղվի փեթակը բացում են միայն մի նպատակով ՝մեղուներին նախապատրաստում են ձմռանը ։

Ամեն մի մեղվաընտանիք մի հանրապետություն է։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։Մեղրաբերքի բացակայությունը այս տարի միջատների շրջանում կռիվների տեղիք է տվել։ Գարնան անձրևները մեղրը ծաղիկներից լվացել տարել են,հանկարծահաս երաշտն էլ մերղր ունենալու հույս վերջնականապես մարեց։
Հիվանդությունները,վնասատուները շատացել են ,բնականաբար մեղուների թվաքանակի անկում է նկատվում։ Փորձառու մեղվաբույծը գործընկերին խորհուրդ է տալիս ժամանակին սրսկել միջատներին ու կերակրել, բերքի պակասը լացնելու համար։

Մեղրի սակավության պատճառով արդեն թանկացումներ են նկատվում։ 40 տարվա մեղվաբույծը նման անհաջող տարի չի հիշում ,մեղուներին չի մեղադրում կատարվածը բնական աղետ է համարում։Ասում են տարածաշրջանում արտադրված մեղրն իր որակակական հատկանիշներով համով ու հոտով տարբերվում է։
Մեղվաբուծությունը շատ ընտանիքների եկամուտի աղբյուրն է և նրանք հույս ունեն, որ պետությունը չի զլանա և նրանց օգնության ձեռք կմեկնի։
ՆՄ