Լուրեր լրատվական 15.09.2014

Spread the love

Թողարկման նորությունները համառոտ.

«Մեծ ամոթ կլինի, եթե Արմենին ոտքի չկանգնեցնենք»,-կապանցի դպրոցականներն են արձագանքել ազատամարտիկ Արմեն Համբարձումյանի մասին պատմող մեր տեսանյութին: Որոշել են մինչև սեպտեմբերի 21-ը հանգանակել վիրահատությանն անհրաժեշտ գումարը:

Անկախության տոնին ընդառջ «Դանդի փրիշըս մեթալս Կապան» ընկերության տնօրինությունը սեպտեմբերի 13-ին տոնական համերգ էր նախաձեռնել:Մայրաքաղաքից հրավիրված երգիչների և պարային խմբերի կատարումները վայելելու համար քաղաքային մարզադաշտում էին հավաքվել մեծ ու փոքր հանդիսատեսները:

Անցած կիրակին տոնական էր Կապանի թիվ 4 ՆՈՒՀ-ում;Մոտ 3 ամիս տևած շինարարական աշխատանքները ավարտվեցին , եկավ ժապավենը կտրելու ժամանակը: Տարին նախակրթարանի համար լի էր ձեռքբերումներով:Նորոգվել են 1 խմբասենյակ, դահլիճը և տանիքը:

Հայ առաքելական եկեղեցին այս տարի Խաչվերացը նշեց սեպտեմբերի 14-ին : 5 տաղավար ոներից վերջինն էր սա,որին հաջորդեց Մեռելոցը: Տոնի առթիվ սուրբ պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Ֆուտբոլի հանրապետության բարձրագույն խմբի առաջնության հերթական մրցափուլում Կապանի Գանձասարը սեփական հարկի տակ ուժերը չափեց Բանանցի հետ: Սկզբում հաջողության հասան հյուրերը, սակայն տանտերերը կարողացան 3 գնդակ խփել և կամային հաղթանակ տանել՝ 3:1 :