Նամուսով խնձորենին 2-րդ անգամ է ծաղկել

Spread the love
Նամուսով խնձորենին 2-րդ անգամ է ծաղկել

« Էս հրաշքա»,-գեղանուշցի Լյովա Փաշայանի այգու խնձորենին է հրաշքի հեղինակը:Մեկ տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է ծաղկել: Ընդամենը 2 տարեկան ծառը ծաղիկների առատությունից ճկվել է: Այգետերը բնության անոմալ երևույթների մասին լսել էր՝ հիմա սեփական աչքով համոզվեց:
Կատարվածը այգետիրոջն ու ընտանիքի անդամների զարմացրել է: Նամուսով խնձորենի է կատակում են :Սեզոնին բերք քիչ տվեց ,հիմա երևի ուզում է տեղը հանել: Սակայն ժողովրդական ասացվածքն էլ այլ բան է ասում:
Լյովա Փաշայանը ամեն օր լույսը բացվելուն պես առաջին հերթին գալիս է խնձորենուն տեսակցելու:Օրեցօր ծաղիկների կողքին նոր բողբոջներ է նկատում: Թե ինչ է նպաստել ծառի աշնանը ծաղկելուն այգետերը դժվարանում է ասել, չի շտապում նաև կանխատեսումներ անել:
Տարվա այս եղանակին ծառի ծաղկելը խորհրդանշական է: Գարնանը ցրտահարությանը դիմակայած խնձորենին տիրոջ նման տոկուն է, և ասես վկայում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ:Լյովա Փաշայանի այգում զարմանք է առաջացնում ոչ միայն խնձորենին այլև դդումները: Մեկը մյուսից խոշոր ու ծանրաքաշ :
ՆՄ