Կապանի թիվ 4 ՆՈՒՀ-ում կիրակին տոնական էր

Spread the love
Կապանի թիվ 4 ՆՈՒՀ-ում  կիրակին տոնական էր

Կապանի համար 4 նախադպրոցական ուսումնական հաստատության բակում անսովոր իրարանցում է։ Կիրակի օրով մանկապարտեզ են շտապել ,թե դաստիարակներ, թե երեխաները։ Տոնական հանդերձանքն ու շուրջբոլորը տարածված ուրախ երաժշտության հնչյունները վկայում են հավաքույթը նպատակ ունի։ Հյուրերին այստեղ դիմավորեցին աղ ու հացով և ինչպես կնոփառատոններում է լինում կարմիր գորգով։
Կարմիր ժապավեններն էլ կտրվեցին, ոչ թե մեկ՝այլ 2 անգամ։ Նորոգված խմբասենյակի ու դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին տեղական իշխանության ներկայացուցիչները, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության տնօրինությունը, զինվորականներ, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինն ու դուստր։ Տարեցտարի նախակրթարանի նորոգված խմբասենյակների թիվը ավելանում է,կենցաղային պայմանները բերալավում են մանկապարտեզի հավատարիմ բարեկաները։

Առհասարակ, տարին նախակրթարանի համար ձեռքբերումներով լի էր։ Լուծում են ստացել և դեռ ընթացքի մեջ են մի շարք հիմնախնդիրներ։ Քաղաքապետարանի, Վորլդ Վիժնի, Դանդի Փրիշս Մեթալս Կապանի օժանդակությամբ նորոգվել են տանիքը, խմբասենյակը, դահլիճը։ Հիշարժան օրը նախակրթարանի տնօրինությունը որոշել էր կրկնակի տոն դարձնել չնայած մանկապարտեզը հիմնադրվել է 1975 թվականին և այս տարի լրացավ 39 ամյակը կլորացրել և նշում էին 40 ամյակը։

Հազարավոր փոքրիկների մանկության օրրանը այս նախակրթարանն է եղել։ Շատ մանկավարժները իրենց առաջին քայլեր հենց այստեղից են սկսել։ Մանկապարտեզի հիմնադարման ակունքներում է կանգնած առաջին տնօրեն Ասյա Բալասանյանը ։
Այսօր մանկապարտեզում գործում է 7 խումբ , 190 երեխաներով։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը միջոցառումը հերթականներից չհամարեց։ Շնորհավորելով երեխաներին,ծնողներին և աշխատակիցներին ընդգծեց՝ համայնքային իշխանությունը շարունակելու է մանկապարտեզի կողքին լինել ։

Հոբելյանի արթիվ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար մի խումբ դաստիարակները շնորհակալագրերի և դրամական պարգևների արժանացան համայնքի ղեկավարի կողմից։ Պատմության հերթական էջը թերթելով 2014 թվականի սեպտեմբերի 14 մանկապարտեզի օրացույցում կարմիրով կնշվի։
ՆՄ