Ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հայրը շարունակում է բարեգործությամբ զբաղվել

Spread the love
Ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հայրը շարունակում է բարեգործությամբ զբաղվել

Կապանի թիվ 6 նախակրթարանի երկու ավագ խմբի 60 սաներն ուրբաթ օրը սկսեցին Վահանավանքից։ Նախաձեռնությունը ՝ ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հոր՝ Սերգեյ Ղազարյանինն էր։ Կարենը հենց այս մանկապարտեզում էր առաջին քայլերն արել, նրա դաստիարակը՝ Թամարա Գևորգյանը լավ է հիշում տղային, ասում է ավտովթարի բոթը պարզպես ցնցել էր բոլորին։

«Մանկապարտեզը շատ սգաց Կարենի մահը, սուգ ապրեցինք և օրերից մի օր հանդիպեցի Սերգեյ Ղազարյանին։ Այդ մեծ վշտի տեր մարդը առաջարկեց երեխաներին տանել բնության գիրկ, և ահա այստեղ են բոլորը՝ երկու ավագ խմբի երեխաներն ու նրանց ծնողները»,-մեզ հետ զրույցում նշեց ավագ խմբի դաստիարակը։
Ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հայրը շարունակում է բարեգործությամբ զբաղվել
Բացի փոխադրամիջոցներից, Սերգեյ Ղազարյանը նաև օրապահիկի՝ ուտելիքի հարցն է լուծել։ Երեխաները ոգևորված են, եկեղեցի են մտել, ծանոթացել պատմամշակութային արժեքներին։
«Քանի դեռ կամ և ապրում եմ, միշտ պարտական եմ լինելու բոլոր երեխաներին, ինչով կարողանամ աջակցելու եմ», -ասում է Սերգեյ Ղազարյանը։ Որդու հիշատակը վառ պահելու համար ոչինչ չի խնայում, ասում է, հաջորդ անգամ նման միջոցառում տղայի դպրոցում է անելու.

Ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հայրը շարունակում է բարեգործությամբ զբաղվել«Այս գիշեր հանգիստ կքնեմ, իմ երեխայի հիշատակը վառ պահելու համար ես էս ամեն ինչ անելու եմ, ինչքան որ ապրեմ պարտական եմ լինելու բոլոր երեխաներին, միայն թե նրանք առողջ ու հաջողակ լինեն»։
Բնության գրկում խաղացին, ուրախացան և բարերարին իրենց շնորհակալությունն ասելուց հետո շտապեցին մանկապարտեզ՝ օրակարգից ետ չմնալու համար :

Ավտովթարից մահացած 22-ամյա Կարեն Ղազարյանի հայրը շարունակում է բարեգործությամբ զբաղվել