Երկրորդ տարին է Կապանի դպրոցները ընդգրկվել են Dasaran.am կայքում

Spread the love
Երկրորդ տարին է Կապանի դպրոցները ընդգրկվել են Dasaran.am կայքում

Արդեն մեկ տարի է Կապանի կրթարանները ընդգրկվել են Dasaran.am միջդպրոցական ինտերակտիվ ցանցին, որի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավմամբ նպաստել ուսման հասանելությանը և մատչելությանը։ Ինչպես թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենն է նշում արդեն սկսել են գրանցման գործընթացը։

Երկրորդ տարին է Կապանի դպրոցները ընդգրկվել են Dasaran.am կայքում

Տնօրենի խոսքով սա էլեկտրոնային մատյան է և ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Երեխաները տեղեկացվում են անցկացվող միջոցառումների, մրցույթների մասին։ Հանձնարարված առաջադրանքներին, գնահատականներին հետևում են նաև ծնողները, ինչու չէ նաև բացառվում է հետին թվով գնահատական ավելացնելը, իսկ մյուս կողմից դա ծանրացնում է ուսուցչի աշխատանքը։ Հատկապես բարդ է այն մանկավարժների համար, ովքեր ուսուցանում են մի քանի դասարաններում։ Խնդիր է նաև համակարգիչների սակավությունը։ Ուսուցիչները ստիպված ազատ ժամերն են տրամադրում։

Երկրորդ տարին է Կապանի դպրոցները ընդգրկվել են Dasaran.am կայքում

Մելանիա Հարությունյանը առաջին տարին է, որ պետք է օգտվի էլեկտրոնային մատյանից։ Դեռ 2 օր է, որ ծնողներին է փոխանցել նրանց ծածկագրերը և կարծում է, որ այն կամրապնդի ծնող-դպրոց կապը:
Իսկ դասվար ընկեր Սարգսյանի համար ծրագիրը նորություն չէ։ Ամեն օր մուտքագրում է հանձնարարությունները և գնահատականները։

Երկրորդ տարին է Կապանի դպրոցները ընդգրկվել են Dasaran.am կայքում

Ծնողները ևս դրական են արձագանքում նորամուծությանը։ Ինչու չէ նաև հանդես գալիս առաջարկություններով։ Աշխատանքի բերումով հաճախ չեմ կարողանում դպրոց ներկայանալ,- ասում տիկին Անժելան,- և սա տեղեկացված լինելու լավագույն միջոցն է։
Ծնողներից ոմանք էլ այն կարծիքին էին, որ այս համակարգը սառեցնում է ծնող-ուսուցիչ փոխհարաբերությունները։ Իսկ շատերն էլ պարզապես դժվարանում են օգտվել համակրգչից։