Կապանցի ազատամարտիկին օգնություն է պետք

Spread the love
Կապանցի ազատամարտիկին օգնություն է պետք

Կապանցի Արմեն Համբարձումյանը Արցախյան հերոսամարտի մասնակից է ,1992թ-ին Ճակատենի մարտերում վիրավորվել է և մինչ այսօր չի կարողանում վերականգնել առողջությունը: Օրը բացվում և մթնում է նույն սենյակում, արտաքին աշխարհի հետ կապն ապահովում է այս փոքրիկ պատշգամբը, որին դժվարությամբ է մոտենում : Քայլելու համար առաջին խմբի հաշմանդամություն ստացած ազատամարտիկից մեծ ջանքեր են պահանջվում:

<<92թ-ին գլխից եմ վիրավորվել, 5 անգամ գլխի վիրահատություն եմ տարել, իսկ 2012թ-ին Մուրացանի գոսպիտալի տարածքում ընկել եմ կոնքիս հատվածում խնձորիկս ջարդվելա, մինչև հիմա սենց տանջվում եմ, ոչ մի արդյունք, չեն օգնում, մինչև հանրապետության նախագահին էլ դիմել եմ>>:

Հաճախ պաշտոնյաների պատասխանները վերքն ավելի ցավոտ են դարձնում. <<Քեզ ո?վ խնդրեց պատերազմ գնաս>>,-բազմիցս լսել է կամավորականը: Ոչ մի մարտական պարգև չի ստացել, Կապանի «Ազատամարտ» կոմիտեից պարբերաբար 20-30 հազարական դրամ է ստացել, մի քանի անգամ էլ Սյունիքի նախկին մարզպետներն են օգնել, ամենքը` 100 հազարական դրամով, սակայն դա չի բավարարել վիրահատությունը սկսելուն` կրկին քայլելու համար 2 մլն դրամ է պետք: Ասում է, բացված հաշվեհամարին 100 դրամ անգամ երբևէ չի փոխանցվել:

Երկկողմանի ծնողազուրկ, 22 տարեկանում հաշմանդամություն ստացած Արմենն այդպես էլ չի ամուսնացել: Ապրում է եղբոր ընտանիքի հետ: Ազատամարտիկը չի դադարում դռներ բախել և բարերարների օժանդակությունն է խնդրում. Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Ardshininvestbank
2470804828690000 կամ զանգահարել 094 62 82 97 հեռախոսահամարով: