Ինչու՞ են Սյունիքի գերեզմանատան գերեզմանատեղիները վարելահողերին մոտ գտնվում

Spread the love

Սյունիքի գյուղապետարանը այս տարվա հունվարից բնակիչներին տեղեկացրել էր ,որ Սյունիք գերեզմանատանը նոր հատկացումներ չեն արվելու: Պատճառներից մեկը գերհագեցվածությունն է: «Բացի այդ կա կառավարության պահանջ , աստիճանաբար ամեն ինչ օերնքի դաշտ է բերվում», -ասում է համայնքի ղեկավարը: Իսկ այժմ արդեն սկսվել է գերեզմանների վկայականների հատկացման գործըթնացը : Քաղաքացիները պետք է դիմեն գյուղապետարան:

Սա արվում է հստակեցենելու և տարաձայնություններից խուսափելու համար: Սամվել Սարգսյանը շտապում է տեղեկանել , որ վկայականները անվճար են տրամադրվում:

Ինչու՞  են Սյունիքի  գերեզմանատան գերեզմանատեղիները վարելահողերին  մոտ  գտնվում

Վկայականների վրա նշվում է մակերեսը, ինչքանն է վճարովի հիմունքներով հատկացվել, ինչքանը անվճար, ծառուղին, շարքը: Կառավարության որոշման համաձայն մինչև 12քմ-ը անվճար է ,իսկ դրանից հետո 1քմ 5000դ արժե:

Արդեն մեկ տասնյակից ավելի գերեզմանատերեր դիմել և ստացել են,-ասում է Սամվել Սարգսյանը: Ըդհանուր առմամբ Սյունիքի գերեզմանատանը 1200 գերեզմանատեղի կա, որոնց հատկացման ժամանակ թույլ են տրվել բազմաթիվ սխալներ ու թերություներ:

Համայնքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ գերեզմանները անմիջապես վարելահողերին մոտ են գտնվում , մինչդեռ օրենքում այլ բան է ասված՝ 40մ հեռավորությունը պետքը պահպանվի: Սամվել Սարգսյանը ոչ միայն համամիտ է , այլև կարծում է, որ ուշ չէ դրանք շտկելու համար:
«Բնակիչներին առաջարկեցինք այլ տեղերից հողեր հատկացնել,բայց չհամաձայնեցին: Չենք կարող գերեզմանների տեղերը փոխել»,-ասում է Սամվել Սարգսյանը :

Ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին են գերեզմանները մոտ, այլև իրար: Հուղարկավորությունների ժամանակ և ոչ միայն, մարդին բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: Ստիպված են լինում մյուսների գերեմանների միջով անցնել : Բացի այդ հսկողությունը չկա, ցանկապատ չկա, կենդանիները ազատ ելումուտ են անում, իսկ շոգ եղանակին հրդեհները պարզապես անխուսափելի են,-դժգոհում են մարդիկ
Սյունիք համայնքում գտնվող 2 գերեզմանների ընդհանուր մակերեսը կազմում է 12 հեկտար, որտեղ համայնքի ղեկավարի խոսքով մասնակի փակ են: