Թիվ 10 դպրոցի աշակերտները սովորում են տիրապետել ձեռնարկատիրական և քաղաքացիական հմտություններին

Spread the love
Թիվ 10 դպրոցի աշակերտները սովորում են տիրապետել ձեռնարկատիրական և քաղաքացիական հմտություններին

Պատանեկան նվաճումներ Հ/կ արդեն 3-րդ տարին է իր քառամյա ծրագրի շրջանակներում իրականցնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը: Հանրապետության բոլոր մարզերից ընդգրկվել են 9-ական դպրոցներ: Հաշվի առնելով մարզի հեռավոր լինելը այս տարի Սյունիքից ծրագրին մասնակցում է 14 դպրոց,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց կազմակերպության Սյունիքի մարզի համակարգող Անահիտ Սահակյանը: Սեպտեմբերի մեկից մարզկենտրոնի 5 դպրոցներում սկսվել են դասընթացները: Կապանի թիվ 10 դպրոցը ևս ըդգրկվել է այդ ծրագրին:
«Ծրագրին ընդգրկել ենք 8-րդ դասարանի լավագույն 15 աշակերտների: Ծրագրի նպատակն է դպրոցականներին սովորեցնել կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներ»,- ասում է թիվ 10 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ալինա Սարգսյանը:

Թիվ 10 դպրոցի աշակերտները սովորում են տիրապետել ձեռնարկատիրական և քաղաքացիական հմտություններին

Աշակերտներն անգամ ադամներից նախագահ ու փոխնախագահներ են ընտրել: Ճիշտ է դեռևս չեմ հասկանում թե ինչ պետք է անեմ, բայց ժամանակի ընթացքում կսովորեմ, ասում է ֆինանսների փոխնախագահ Ալբերտը: Իսկ արտադրության փոխնախագահ Հասմիկը նշում է, որ առաջի անգամ է մասնակցում նման ծրագրի և կարծում է, որ դա իրեն հետագայում կօգնի մասնագիտության ընտրության հարցում:

Ծրագրի ընթացքում աշակերտները կստեղծեն իրենց գործարար ընկերությունը: Իրացրած արտադրանքի շահույթի հաշվին կփորձեն լուծել որևէ համայնքային խնդիր: Իսկ հունվարին «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ դրամաշնորհ կհայտարարի: Անահիտ Սահակյանի խոսքով մարզում լավագույնը ճանաչված դպրոցը 300 ամեիկյան դոլար կստանա: