Մարզպետ Վահե Հակոբյանը այցելեց Շուռնուխի ականազերծված տարածքներ

Spread the love
Մարզպետ Վահե Հակոբյանը այցելեց Շուռնուխի  ականազերծված տարածքներ


«Վոլվո» մակնիշի մեխանիկական ականազերծում կատարող տեխնիկան 30սմ հողը փորելով այն օդէ բարձրացնում, հետո մաղում,որից հետո է երևում ՝ հողում հակատանկային ական կա ,թե ոչ:

Չհայտնաբերվելու դեպքում ականազերծող խումբը անցնում ՝է հաջորդ գործողությանը: Նույն հողը, տեղափոխվում և թափվում է համապատասխան նշագծված տարածք, որտեղ վերստին ստուգվում է սակրավորների կողմից ՝ գուցե հողում հակահետևակային արկ պահպանված լինի: Ազդդանշանը լսելուն պես մասնագետը գործի է անցնում:

Մարզպետ Վահե Հակոբյանը այցելեց Շուռնուխի  ականազերծված տարածքներ

Ավ այսպես ամիսներ շարունակ: Կապանի տարածարջանի Շուռնուխ համայնքում սա թվով 2-րդ դաշտն է , մյուսը Դավիթ բեկն էր, որտեղ ականազերծման աշխատանքները ավարտին են հասցվել: Այս տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հակատանկային 2 ական: Ընթացքի մեջ է Սրաշեն համայնքը, որտեղ ականորսիչներով ու ձեռքով են աշխատում:

Սյունիքի մարզում կատարվածին ամբողջությամբ ծանոթանալու նպատակով Շուռնուխ էր այցելել նաև մարզպետը Վահե Հակոբյանը : Կազմակերպիչները տեսականն ու գարծնականը հյուրերին քայլ առ քայլ ներկայացրին:

Պտվիրատուն ՀՀ կառավարությունն է ի դեմս « Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Հայաստանի տարածքում իրականացվող բոլոր հումանիտար ականազերծման գործընթացները վերահսկվում և համակարգվում են մեր կառույցի կողմից: Ականազերծման ֆինանսավորումը կատարվում է Ամերիկայի պետդեպարտամենտի կողմից: Գրանտը շահել է»Հալո թրաստ» և » Էֆեսդի» կազմակերպությունները»,-ասում է « Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Հայտնաբերված ականները ոչնչացվում են միայն մեր կողմից: «Հալո թրաստ» կազմակերպությունը ՀՀ-ի տարածքում չունի համապատասխան լիցենզավորում: Եթե նւյնիսկ իրենք են հայտնաբերում , ոչնչացնում է ՊՆ-ը: Սրաշենի տարածքում 3 ինքնաշեն ական է հայտնաբերվել»,-ասում է ՊՆ խաղաղապահ ականզերծման հրամանատար Վոլոդյա Զալունցը:

Ի դեպ նման համագործակցությունը ազգային կենտրոնի մասնագետների համար նաև նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու լավ միջոց էր:
Հետախուզական աշխատանքները իրականացրել է շվեցարական առաջատար էֆեսդի ընկերությունը, իսկ ականազերծումն ու ոչնչացումը ՝ «Հալո թրաստը»: Վերջինս այս ոլորտի փորձառուներից է : Գործունեությունը սկսկել է Աֆղանստանից, իսկ 2000թ-ից ականազերծման աշխատանքեր կատարել 400-ից ավելի ականապատ և ավելի քան 460 ավիառումբերով հայտնի տարածքներում ԼՂՀ-ում: Իսկ Հայաստանում «Ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման» ծրագիրը մեկնարկել է այս տարվա ապրիլից:

Շուռնուխի վարչական տարածքում 2 թիմ է աշխատել: Մեխանիկական մեթոդն է ընտրվել, քանի որ նախնական տեղեկությունները հակատանկային ականներին էին վերաբերում:

«Աղտոտվածությամբ Սյունիքը առաջիններից է, բացի այդ ականները բնակավայրերին մոտ են տեղադրված եղել, նման կարգավիճակ ունեցող մարզերեն նաև Տավուշը է և Վայոց ձորը,-ընգծում են մասնակիցները: Շփման գծում գտնվող զանգեզուրցին չպետք է լքի հայրենի հողը, մաքուր , անվտանգ ու փխրեցված հող ենք վերադարձնում նրանց՝ միևնույն ժամանակ աշխատելով չվնասել այն»,-ասում են կազմակերպիչները: Վնասազերծված տարածքները մի քանի անգամ ճշտվում և համապատասխանեցվում են քարտեզի հետ:

Մարզպետ Վահե Հակոբյանը այցելեց Շուռնուխի  ականազերծված տարածքներ

Շուռնուխ համայնքի 2650 մ քառ. ականազերծված տարածքը պաշտոնապես ու հանդիսավորությամբ հանձնվեց մարզպետարանին :
Մարզպետ Վահե Հակոբյանը կարևորելով այս ծրագիրը՝ ընգծեց,որ այն շարունակական պետք է լինի: Այսպիսով մենք համայնքներին հնարավորություն կտանք ամվտանգ հողատարածքներում զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ ու չլքել հայրենի բնակավայրերը:
Հերմինե Միքայելյան